Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 2019
ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հարավաֆրիկյան Հանրապետությունում երեք լեզուներով լույս է ընծայվել «Նոր աշխարհ թարգմանությունը»

Հարավաֆրիկյան Հանրապետությունում երեք լեզուներով լույս է ընծայվել «Նոր աշխարհ թարգմանությունը»

2019թ. սեպտեմբերի 6-ին Յոհաննեսբուրգում (Հարավաֆրիկյան Հանրապետություն) տեղի ունեցած միջազգային համաժողովի ժամանակ հայտարարվեց վենդա, աֆրիկաանս և կոսա լեզուներով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Այս լեզուներով խոսում է ավելի քան 16 միլիոն մարդ։ Աստվածաշնչերի լույսընծայման մասին «FNB» մարզադաշտում 36865 ներկաների առաջ հայտարարեց Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Էնթոնի Մորիսը։ Եվս 51229 մարդ ծրագիրը ունկնդրեց տեսակապի միջոցով ութ այլ վայրերում, այդ թվում՝ Լեսոթոյում, Նամիբիայում և Սուրբ Հեղինե կղզում։

Այս Աստվածաշնչերի առանձնահատկությունների մասին խոսելով՝ թարգմանիչներից մեկը խանդավառությամբ ասաց. «Բոլորս սկսելու ենք կարդալ Աստվածաշունչը մի լեզվով, որը հասնում է մեր սրտին»։ Մեկ ուրիշ թարգմանիչ նշեց. «Ամենակարևորն այն է, որ [այս նոր լույսընծայված Աստվածաշունչը] կօգնի մեզ ավելի մտերմանալու Եհովայի հետ, քանի որ դրա մեջ բազմիցս գործածվում է նրա անունը»։

Այս Աստվածաշնչերը մեր եղբայրներին շատ կօգնեն ծառայության մեջ։ Կոսա լեզվի թարգմանչական խմբի անդամներից մեկն ասաց. «Վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը» օգտակար կլինի ծառայության մեջ։ Մարդիկ հստակ կլսեն այն, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը, և կարիք չի լինի բացատրել յուրաքանչյուր բառը»։ Իսկ աֆրիկաանս լեզվի թարգմանիչներից մեկն ավելացրեց. «Այժմ կարող ենք պարզապես ընթերցել համարը, և Աստվածաշունչն ինքը կբացատրի այն»։

Ուրախ ենք, որ մեր եղբայրները ունեն դյուրընթեռնելի Աստվածաշնչեր, որոնք նրանց կօգնեն ավելի մտերմանալու Աստծու հետ (Հակոբոս 4։8