ՀՈՒՆԻՍԻ 5, 2019
ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Հորդառատ անձրևներ և ջրհեղեղներ՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում
2019 թ. ապրիլի վերջին հորդառատ անձրևներ տեղացին Հարավաֆրիկյան Հանրապետության արևելյան ափին։ Երկարատև անձրևները հեղեղումների և սողանքների պատճառ դարձան Դուրբանի (Կվազուլու-Նատալ նահանգ) մի քանի շրջաններում և դրա մերձակայքում։ Լրատվամիջոցները հայտնում են առնվազն 70 զոհերի մասին։
Հարավաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղը տեղեկացնում է, որ մեր եղբայրներից և քույրերից ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել և չի զոհվել։ Սակայն առնվազն 19 ընտանիքներին պատկանող տներ վնասվել կամ ջրածածկ են եղել։ Ջրհեղեղի պատճառով վնասվել է նաև առնվազն երեք Թագավորության սրահ։
Աղետից տուժածների աջակցության կոմիտեի առաջնորդությամբ նախագծման/շինարարության տեղի կամավորները գնահատում են յուրաքանչյուր տանը հասցված վնասի չափը։ Այն եղբայրներին, որոնց տները անվտանգ չեն, կացարան է տրամադրվել։
Մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի աջակցել Հարավաֆրիկյան Հանրապետության մեր հավատակիցներին, մինչ նրանք գտնվում են դժվար հանգամանքներում (Սաղմոս 34:19)։