ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 2019
ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Յոհաննեսբուրգ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)։ «Սերը երբեք չի վերջանում» 2019 թ. միջազգային համաժողով. հաշվետվություն
Օրերը՝ սեպտեմբերի 6–8, 2019
Վայրը՝ «FNB» մարզադաշտ (Յոհաննեսբուրգ, Հարավաֆրիկյան Հանրապետություն)
Լեզուները՝ անգլերեն, զուլու, սեսոթո
Ներկաների բարձրագույն թիվը՝ 58 149
Մկրտվածների թիվը՝ 476
Միջազգային համաժողովի պատվիրակների թիվը՝ 6 000
Հրավիրված մասնաճյուղերը՝ Բոլիվիա, Զամբիա, Զիմբաբվե, Իսրայել, Լիբերիա, Կենտրոնական Եվրոպա, Կոնգո (Կինշասա), Կորեա, Հոնկոնգ, Հունգարիա, Ճապոնիա, Մադագասկար, Մալավի, Մեծ Բրիտանիա, Միացյալ Նահանգներ, Պարագվայ, Պերու, Ուգանդա, Քենիա և Ֆինլանդիա
Հետաքրքիր դեպք. «Լայըն և Սաֆարի» պարկի (պատվիրակների համար կազմակերպված շրջայցի վայրերից մեկն է) տնօրինությունն ասաց, որ երբեք չի տեսել, որ այդքան շատ մշակույթների պատկանող և այդքան շատ լեզուներով խոսող մարդիկ առանց վիճելու և բողոքելու իջնեն ավտոբուսից։ Տնօրինությունն այնքան տպավորված էր նրանով, թե այցելուները որքան սերտորեն էին հետևում հրահանգներին և համագործակցում անձնակազմի հետ, որ ասաց. «Մեզ համար շատ հաճելի էր, որ նրանք եկել էին այստեղ»:
Մի խումբ եղբայրներ ու քույրեր Հարավաֆրիկյան Հանրապետության օդանավակայանում դիմավորում են պատվիրակներին։
Չորս քույր՝ երկու տեղացի և երկու պատվիրակ, համաժողովի հրավիրատոմս են բաժանում ծառայության ժամանակ։
Համաժողով եկածները տարազներով լուսանկարվում են։
Եղբայրներն ու քույրերը ժպտում են և ծափահարում համաժողովի ժամանակ։
476 մկրտության թեկնածուներից մեկը՝ մկրտվելիս։
Ընդմիջման ժամանակ Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Էնթոնի Մորիսը ողջունում է եղբայրներին և քույրերին։
Համաժողովի վերջին օրը հատուկ լիաժամ ծառայողներին ներկայացնում են ներկաներին։
Երեք քույր համաժողովի ծրագրի ավարտին լուսանկարվում են։
Գույնզգույն աֆրիկյան հագուստներ հագած երգչախումբը երեկոյան միջոցառման ժամանակ երգում է ներկաների համար։