ԱՊՐԻԼԻ 29, 2022
ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Նախագծման/շինարարության տեղի բաժինը վերանորոգում է հարավաֆրիկյան ժեստերի լեզվի թարգմանչական գրասենյակը
Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում նախագծման/շինարարության տեղի բաժինը (ՆՇՏԲ) շուտով կվերջացնի հարավաֆրիկյան ժեստերի լեզվի թարգմանչական գրասենյակի վերանորոգման աշխատանքները։ Մասնաճյուղը այդ շինությունը գնել էր 2020 թ. մարտին, իսկ հետո գնեց նաև հարակից բնակարանները։ Թարգմանիչները այդ բնակարաններ կտեղափոխվեն 2022 թ. մայիսին։
Թարգմանչական գրասենյակում ծառայում են 17 բեթելցի և 25 ոչ լիաժամ համագործակից։ Այս շինության տեղակայման շնորհիվ թարգմանիչները կկարողանան բարձրորակ թարգմանություններ անել և մեր հրատարակությունները հասանելի դարձնել 283 խուլ և լսողական խնդիրներ ունեցող մեր հավատակիցներին, ինչպես նաև այդ երկրում բնակվող 450 000 խուլ և լսողական խնդիրներ ունեցող այլ մարդկանց։ Նրանց մեծամասնությունը Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապրում է Կվազուլու-Նատալ նահանգում։ Դուրբանը այդ նահանգի ամենամեծ քաղաքն է։
Եղբայր Սիբուսիսո Մզիզին, ով ծառայում է հարավաֆրիկյան ժեստերի լեզվի թարգմանչական խմբում, ասում է. «Մենք վստահ ենք, որ այս նոր գրասենյակը կխթանի ժեստերի լեզվով քարոզչական գործը Հարավաֆրիկյան Հանրապետությունում և կամրացնի ժողովները»։
Մենք շնորհակալ ենք, որ Եհովան օրհնում է հարավաֆրիկյան ժեստերի լեզվի համար ներդրված ջանքերը և այս նախագիծը (Սաղմոս 127։1)։