Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 2019
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱ

«Անցնում ենք Մակեդոնիա»՝ հատուկ քարոզարշավի համար

«Անցնում ենք Մակեդոնիա»՝ հատուկ քարոզարշավի համար

Հյուսիսային Մակեդոնիայի մասնաճյուղը հատուկ քարոզարշավ կազմակերպեց, որը տեղի ունեցավ 2019 թ. օգոստոսի 1-ից հոկտեմբերի 31-ը: Դրա նպատակն էր աստվածաշնչյան բարի լուրը հասցնել մասնաճյուղի տարածքում ապրող այն մարդկանց, ովքեր խոսում են մակեդոներեն և ալբաներեն։

Հյուսիսային Մակեդոնիայի բնակիչներից ավելի քան 1,3 միլիոնը խոսում են մակեդոներեն, և ավելի քան կես միլիոնը՝ ալբաներեն։ Երկրի 1 300 քարոզիչներից մոտ 1 000-ը մակեդոնախոս դաշտում են ծառայում, իսկ ալբանախոս դաշտում ծառայում է ընդամենը 20 քարոզիչ։ Հյուսիսային Մակեդոնիայի քարոզիչներին օգնելու նպատակով 476 կամավորներ հրավիրվեցին յոթ երկրներից՝ Ալբանիայից, Ավստրիայից, Բելգիայից, Գերմանիայից, Իտալիայից, Շվեդիայից և Շվեյցարիայից։

Մակեդոներեն «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը, որը այծապահին տվել էին տասը տարի առաջ

Քարոզարշավի ընթացքում մեր եղբայրներից մեկը ճանապարհին մի այծապահի հանդիպեց։ Երբ վերջինս հասկացավ, որ իր հետ խոսողը Եհովայի վկա է, պայուսակը բացեց և դրա միջից հանեց «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Նա ասաց, որ այդ գիրքը իրեն տվել էին տասը տարի առաջ հատուկ քարոզարշավի մասնակցելու նպատակով Իտալիայից եկած Վկաներ։ Նաև ավելացրեց, որ ամեն օր կարդում է այդ գիրքը և անգամ անգիր հիշում է մի քանի գլուխ։ Եղբայրները պայմանավորվեցին, որ վերայցելեն նրան։

Մակեդոնախոս ու ալբանախոս եղբայրների ու քույրերի տրամադրած մեծ աջակցությունը հիշեցնում է մեզ, թե ինչպես Պողոսը պատրաստակամորեն ընդունեց Մակեդոնիա անցնելու իր հանձնարարությունը (Գործեր 16։9