Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 2019
ՀՆԴԿԱՍՏԱՆ

Հնդկաստանում Եհովայի վկաները տելուգու լեզվով Աստվածաշունչ են լույս ընծայել

Հնդկաստանում Եհովայի վկաները տելուգու լեզվով Աստվածաշունչ են լույս ընծայել

2019 թ. հոկտեմբերի 25-ին Հնդկաստանի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Աշոկ Պատելը Հայդարաբադի միջազգային կոնֆերանս-կենտրոնում տեղի ունեցած տարածաշրջանային համաժողովին հայտարարեց տելուգու լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։

Ըստ հաշվարկների՝ այդ լեզվով խոսում է 91,9 միլիոն մարդ։ Տելուգուն Հնդկաստանում հինդի և բենգալերեն լեզուներից հետո երրորդ ամենաշատ խոսվող լեզուն է։ Ներկայումս տելուգուախոս դաշտում ծառայում է մոտ 6 000 քարոզիչ, սակայն համաժողովին ներկա էր 8 868 մարդ։ Դա ցույց է տալիս, որ այս դաշտը աճի մեծ պոտենցիալ ունի։ Այս տարի արդեն կազմավորվել է երկու տելուգուախոս շրջան։

Թարգմանիչներից մեկը, ով աջակցել է տելուգու լեզվով թարգմանվող Աստվածաշնչի հնգամյա նախագծին, նշեց, որ հատկապես երիտասարդների համար դժվար է հասկանալ այդ լեզվով Աստվածաշնչի մյուս թարգմանությունները, քանի որ դրանցում հնացած լեզու է գործածված։ «Այս նոր թարգմանության մասին կարելի է ասել, որ Եհովան երիտասարդների հետ այժմ կխոսի պարզ և ժամանակակից լեզվով, որը հեշտ է հասկանալ»։ Մեկ ուրիշ թարգմանիչ ավելացրեց. «Ծառայության ժամանակ մարդիկ հեշտությամբ կհասկանան աստվածաշնչյան համարը, երբ դռան առաջ կարդանք այն»։

Բացի այդ, քանի որ տելուգու լեզվով Աստվածաշնչի թարգմանությունների մեծ մասում Ամենակարող Աստծու անունը՝ Եհովա, հանված է, «Նոր աշխարհ թարգմանությունը» կօգնի տելուգուախոս ընթերցողներին իմանալու այն։ Ընթերցողները նաև կկարողանան հասկանալ բազմաթիվ բառերի սկզբնական նշանակությունը։ Դրանցից են, օրինակ, հոգի և ոգի բառերը, որոնց իմաստը տելուգու լեզվով Աստվածաշնչի այլ թարգմանություններում հարմարեցվել է հինդուական հավատալիքներին։

Մի քարոզիչ այսպես արտահայտվեց. «Կարծում եմ, որ տելուգու լեզվով Աստվածաշնչի շնորհիվ ընթերցողները առավել, քան երբևէ կզգան Եհովայի սերը»։ Հստակ է, որ այս նոր թարգմանությունը կօգնի նրանց «ճաշակել և տեսնել, որ Եհովան բարի է» (Սաղմոս 34։8