ՕԳՈՍՏՈՍԻ 16, 2019
ՀՆԴԿԱՍՏԱՆ
Ջրհեղեղ՝ Հնդկաստանի արևմուտքում
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Հնդկաստանի արևմտյան նահանգներում՝ Գուջարաթում, Մահարաշտրայում, Կառնատակայում և Կերալայում, ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 169 մարդ։
Հնդկաստանի մասնաճյուղը տեղեկացնում է, որ մեր եղբայրներից և քույրերից ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել և չի զոհվել։ Մասնաճյուղը տրամադրել է հետևյալ տեղեկությունը։
Գուջարաթ։ Վադոդարա քաղաքում տուժել են ընդհանուր առմամբ 145 քարոզիչներ։ Գուջարաթի թարգմանչական գրասենյակը, որը գտնվում է այդ քաղաքում, չի վնասվել։
Մահարաշտրա։ Մումբայում վնասվել են վեց ընտանիքներին պատկանող տներ։ Մումբայից 378 կիլոմետր (235 մղոն) դեպի հարավ-արևելք գտնվող Սանգլի քաղաքում 25 քարոզիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Մոտակա քաղաքներից մեկի եղբայրները ժամանակավոր կացարան են տրամադրել նրանց։
Կառնատակա։ Տարհանվել է վեց ընտանիք։ Թեև մասնաճյուղը տեղակայված է այս նահանգում, սակայն այն չի վնասվել տեղատարափ անձրևների և ջրհեղեղի հետևանքով։
Կերալա։ Մոտ 100 ընտանիք տեղափոխվել է բարձրադիր գոտի և ժամանակավորապես օթևանել է այլ Վկաների տանը։ Աղետից տուժածների աջակցության կոմիտեն պարզում է իրավիճակը։
Մասնաճյուղը համակարգում է աղետից տուժած գոտում օգնություն տրամադրելու աշխատանքները։ Շրջանային վերակացուներն ու դաշտում նախագծման/շինարարության բաժնի անձնակազմը մեծ ջանքեր են թափում, որ գնահատեն ստեղծված իրավիճակը և օգնեն մեր տուժած հավատակիցներին։ Այլ բաների թվում՝ նրանք հոգում են մեր եղբայրների հիմնական կարիքները, օրինակ՝ խմելու ջուր են մատակարարում, ինչպես նաև հոգևորապես զորացնում են նրանց։
Աղոթում ենք, որ Եհովան շարունակի լինել այս ջրհեղեղներից տուժած մեր եղբայրների հետ։ Անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակներին, երբ բնական աղետների փոխարեն՝ «խաղաղության առատություն» կլինի (Սաղմոս 37։11)։