Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 2023
ՀՆԴԿԱՍՏԱՆ

«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել կոնկանի լեզվով (լատինագիր)

«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել կոնկանի լեզվով (լատինագիր)

2023 թ. նոյեմբերի 17-ին «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս տեսավ կոնկանի (լատինագիր) լեզվով։ Լույսընծայման մասին հայտարարությունն արվեց Մարգաո (Հնդկաստան) քաղաքում տեղի ունեցած «Համբերատար եղեք» տարածաշրջանային համաժողովին, որին ներկա էին 413 հոգի։ Գրքի էլեկտրոնային տարբերակը անմիջապես հասանելի դարձավ ունկնդիրներին, իսկ տպագիր տարբերակը հասանելի կլինի մոտ ապագայում։

Կոնկանի լեզվով խոսում է ավելի քան երեք միլիոն մարդ, որոնք հիմնականում ապրում են Հնդկաստանի արևմտյան ափին։ Այն ունի հինգ տարբեր այբուբեններ։ Կոնկանի (լատինագիր) այբուբենը օգտագործում է մոտ 500 000 մարդ, որոնք ապրում են Հնդկաստանի Գոա նահանգում։ Ներկայումս կոնկանի (լատինագիր) լեզվով գործող յոթ ժողովներում ծառայում են ավելի քան 400 քարոզիչներ։ Նախքան այս լույսընծայումը կոնկանի (լատինագիր) լեզվով Աստվածաշնչի միայն մեկ թարգմանություն կար։

Նոր թարգմանության ժամանակակից ու նկարագրական լեզուն օգնում է ավելի լավ հասկանալ Եհովայի հատկությունները։ Մի եղբայր ասում է. «Նախկին թարգմանության մեջ Հովհաննես 21։17-ում արձանագրված Հիսուսի խոսքերը այսպես էին հնչում՝ «կերակրիր իմ ոչխարներին», իսկ «Նոր աշխարհ թարգմանությունը» այն այսպես է փոխանցել՝ «կերակրիր իմ գառնուկներին»։ Այս բառն օգնում է ինձ հասկանալ, թե Եհովան ու Հիսուսը ինչ քնքուշ զգացմունքներ ունեն իրենց հնազանդ հետևորդների հանդեպ»։

Անչա՜փ շնորհակալ ենք Եհովային այս նոր թարգմանության համար։ Վստահ ենք, որ այն կօգնի շատերին տեսնել Աստծու չքնաղ հատկություններն ու մտերմանալ նրա հետ (Սաղմոս 25։14