Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 2013
ՀՆԴԿԱՍՏԱՆ

Ֆայլին փոթորիկը հարվածեց Հնդկաստանին

Ֆայլին փոթորիկը հարվածեց Հնդկաստանին

Ֆայլին փոթորիկը, որը վերջին տասնամյակում Հնդկաստանում գրանցված ամենահզոր փոթորիկն էր, 2013-ի հոկտեմբերի 12-ին ավերեց երկրի հարավային նահանգները՝ Օդիշան և Անդհրա Պրադեշը։ 4-րդ կատեգորիայի այս փոթորիկը, որի քամու արագությունը հասնում էր 63 մ/վրկ-ի, տեղահան արեց հարյուր հազարավորների Օդիշայում և ավերիչ ջրհեղեղների պատճառ դարձավ՝ խլելով առնվազն 43 հոգու կյանք։ Տեղեկությունների համաձայն՝ այս տարածաշրջանում ապրող ոչ մի Վկա չի զոհվել կամ վիրավորվել։ Նախքան Ֆայլին փոթորիկը կհասներ Հնդկաստանի ափերին, Հնդկաստանի Եհովայի վկաների մասնաճյուղը կազմեց օգնության կոմիտե՝ օգնելու համար մոտ 70 Վկաների էվակուացվել ափամերձ Անդհրա Պրադեշ նահանգից։ Այս Վկաները ապաստան են գտել իրենց հավատակիցների տներում։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Հնդկաստան։ Տոբիաս Դիաս, հեռ. +91 9845476425