Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 17, 2018
ՀՆԴԿԱՍՏԱՆ

Մահաբեր սողանքներ Հնդկաստանի հարավ-արևմուտքում

Մահաբեր սողանքներ Հնդկաստանի հարավ-արևմուտքում

Կերալայում (Հնդկաստան) հզոր մուսոնային անձրևները մոտ 25 սողանքների պատճառ են դարձել, ինչի հետևանքով զոհվել է 75 մարդ։ Ըստ Հնդկաստանի օդերևութաբանության կենտրոնի՝ հարավարևմտյան մուսոնի այս շրջանում տեղացել են այդ տարածքի պատմության մեջ ամենահորդառատ անձրևները։

Հնդկաստանի մասնաճյուղը տեղեկացրել է, որ, ցավոք, սողանքների պատճառով զոհվել են 60-ն անց մեկ Վկա զույգ և մեկ Աստվածաշունչ ուսումնասիրող, իսկ երկու Աստվածաշունչ ուսումնասիրողներ լուրջ վնասվածքներ են ստացել ու գտվնում են հիվանդանոցում։ Բացի այդ, 17 տարեկան մի եղբայր խեղդվել է, երբ փորձել է փրկել իր հարևանին։

Կազմավորվել է աղետից տուժածներին օգնելու տեղի կոմիտե՝ գնահատելու համար վնասները և կազմակերպելու տուժածներին օգնություն տրամադրելու աշխատանքները։ Մի քանի Թագավորության սրահներ ծառայում են որպես այդ աշխատանքները կազմակերպելու համար կենտրոններ։ Նախնական տվյալներով մեր եղբայրների առնվազն 46 տներ վնասվել են կամ ավերվել։ Մոտ 85 ընտանիքներ (475 քարոզիչներ) ժամանակավոր ապաստան են գտել հավատակիցների կամ հարազատների տներում։ Ըստ տեղեկությունների՝ որոշ Թագավորության սրահներ մասամբ ջրի տակ են անցել։ Աղետից տուժածներին օգնելու կոմիտեն զգոնություն է պահպանում, քանի որ առաջիկա օրերին սպասվում են հորդառատ անձրևներ։

Մասնաճյուղի ներկայացուցիչները տեղի շրջանային վերակացուի և ժողովի երեցների հետ այցելել են մեր եղբայրներին ու քույրերին՝ մխիթարելու և Աստվածաշնչից քաջալերական մտքեր ասելու համար։

Մենք մտածում ենք բոլոր այն մարդկանց մասին, ովքեր տուժել են ավերիչ մուսոնների պատճառով, և աղոթում ենք նրանց համար։ Անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակին, երբ բոլոր բնական աղետները և դրանց պատճառած ցավը այլևս չեն լինի (Հայտնություն 21։3, 4