Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 2018
ՀՆԴԿԱՍՏԱՆ

Հնդկաստանին հարվածել է «Գաջա» ցիկլոնը

Հնդկաստանին հարվածել է «Գաջա» ցիկլոնը

2018 թ. նոյեմբերի 16-ին «Գաջա» ցիկլոնը ավերածություններ պատճառեց Հնդկաստանի հարավում գտնվող Թամիլնադ նահանգում, ինչի հետևանքով զոհվեց առնվազն 46 մարդ, մոտ 250 000 հոգի տարհանվեց, և 85 000-ից ավելի տուն վնասվեց կամ ավերվեց։

Մանարգուդիում (Թամիլնադ) գտնվող մեր եղբայրներից մեկի տունը, որի վրա ծառ է ընկել

Հնդկաստանի մասնաճյուղը տեղեկացնում է, որ փոթորկի հետևանքով մեր եղբայրներից ու քույրերից ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել և չի զոհվել։ Սակայն վնասվել է նրանց պատկանող 38 տուն, ինչպես նաև 2 Թագավորության սրահ։ Մասնաճյուղը կազմավորել է աղետից տուժածներին օգնելու կոմիտե՝ տուժած քարոզիչներին մարդասիրական օգնություն, այդ թվում՝ սնունդ և ջուր տրամադրելու նպատակով։

Մենք աղոթում ենք, որ Հնդկաստանի մեր հավատակիցները, ովքեր տուժել են «Գաջա» ցիկլոնի հետևանքով, երեցների սիրառատ հոգատարության միջոցով Եհովայից մխիթարություն ստանան (1 Պետրոս 5:2