ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 2014
ՀՈՆԴՈՒՐԱՍ
Ողբերգական ավտովթար Հոնդուրասում
2014 թվականի հոկտեմբերի 31-ի առավոտյան վթարի ենթարկվեց մարդատար ավտոբուսը։ Սան Կարլոսից (Չոլոմա) դուրս եկած ավտոբուսի մեջ կային 57 Եհովայի վկաներ, որոնք ուղևորվում էին Լաս Ֆլորես (Լեմպիրա)՝ աստվածաշնչյան կրթական գործունեության մասնակցելու համար։ Ավտոբուսի վարորդը և 13 Եհովայի վկա ուղևորներ, այդ թվում 14-ամյա երկու աղջիկ և 8-ամյա մեկ աղջիկ տեղում մահացան։ Մյուս բոլոր Վկաներին տեղափոխեցին հիվանդանոց։ Վիրավորվածներից միայն երկուսին հոսպիտալացրեցին, սակայն ներկա դրությամբ վերջիններս դուրս են գրվել հիվանդանոցից։ Հավատակիցները զոհերի և տուժածների ընտանիքներին օգնություն են ցույց տվել և մխիթարել։ Նոյեմբերի 1-ին Չոլոմայում տեղի ունեցավ ինը զոհերի թաղման արարողությունը, որին ներկա էր մոտ 3000 հոգի։
Խոսե Կաստիոն՝ Հոնդուրասում Եհովայի վկաների ներկայացուցիչը, նշեց. «Մենք անչափ երախտապարտ ենք տեղի մարդկանց ցուցաբերած օգնության համար և շնորհակալություն ենք հայտնում տարբեր գործակալություններին, որ անմիջապես օգնության հասան»։
Մեդիա կոնտակտ(ներ)
Միջազգային: Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000
Հոնդուրաս: Խոսե Կաստիո Ադրիանո, հեռ. +504 9998 0895
Մեքսիկա: Գամալիել Կամարիյո, հեռ. +52 555 133 3048