Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 31, 2017
ՀՈՆԿՈՆԳ

«Հատո» թայֆունը մոլեգնում է Հոնկոնգում և Մակաոյում

«Հատո» թայֆունը մոլեգնում է Հոնկոնգում և Մակաոյում

Օգոստոսի 23-ին՝ չորեքշաբթի, վտանգավորության 10-րդ աստիճան ունեցող «Հատո» թայֆունը մոլեգնել է Չինաստանի հարավում, այդ թվում՝ Հոնկոնգում և Մակաոյում։ Հոնկոնգում զոհեր չեն գրանցվել, սակայն 34 մարդ վնասվածք է ստացել։ Իսկ Մակաոյում զոհվել է առնվազն 9 մարդ, և 153-ը տուժել է։

Հոնկոնգում Եհովայի վկաների մասնաճյուղը, որը նաև կոորդինացնում է նրանց գործունեությունը Մակաոյում, տեղեկացնում է, որ թայֆունի հետևանքով ոչ մի Վկա չի զոհվել։ Սակայն նրանցից շատերը մնացել են առանց էլեկտրականության և խմելու ջրի։ Մասնաճյուղը համագործակցում է տեղի Վկաների հետ՝ հավատակիցներին խմելու ջուր և այլ անհրաժեշտ իրեր մատակարարելու համար։

Հոնկոնգում բնակվում է ավելի քան 5500 Եհովայի վկա, իսկ Մակաոյում՝ 320։

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Հոնկոնգ: Դենի Ստինսեն, +852-3950-3500