ՀՈՒԼԻՍԻ 27, 2018
ՀՈՒՆԱՍՏԱՆ
Անտառային հրդեհներ Հունաստանում
Հունաստանում՝ Աթենքի մերձակայքում մոլեգնող անտառային հրդեհները լուրջ ավերածությունների և մարդկանց մահվան պատճառ են դարձել։ Քամու ուժգին պոռթկումների հետևանքով հրդեհը շատ արագ էր տարածվում։ Զոհվել է առնվազն 76 մարդ, և 187-ը վնասվածքներ է ստացել։ Վերջին տասը տարիների ընթացքում սա Հունաստանում ամենաշատ մարդկանց կյանքեր խլած հրդեհն է։
Հունաստանում Եհովայի վկաների մասնաճյուղը տեղեկացնում է, որ այս ողբերգության պատճառով մեր եղբայրներից ոչ ոք չի վնասվել և չի զոհվել։ Սակայն աղետի գոտում բնակվող մեր բոլոր հավատակիցները տարհանվել են։ Նրանք ժամանակավորապես ապաստան են գտել հարևան ժողովների անդամների տներում։ Հրդեհի հետևանքով Վկաների չորս տուն զգալիորեն վնասվել է, իսկ մեկը՝ ամբողջությամբ այրվել։
Մենք աղոթքում ենք այս աղետից տուժած մեր եղբայրների, ինչպես նաև նրանց համար, ովքեր, եղբայրասիրություն դրսևորելով, իրենց տան դռները բացել են հավատակիցների առաջ (Հովհաննես 13:34, 35)։ Վստահ ենք, որ այս դժվարին ժամանակներում Եհովան կշարունակի սատարել իր ծառաներին։