ԱՊՐԻԼԻ 6, 2016
ՀՈՒՆԳԱՐԻԱ
Հունգարիայում Հոլոքոստի հուշակենտրոնում տեղի ունեցավ նացիստների կողմից մահապատժի ենթարկված Վկաներին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը
ԲՈՒԴԱՊԵՇՏ, Հունգարիա։ Բուդապեշտում Հոլոքոստի հուշակենտրոնում տեղի ունեցավ չորս Վկաների նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։ Այդ Վկաները նացիզմի տարիներին հալածանքներ կրելիս իրենց հավատի հարցում զիջումների չէին գնացել։ Բացման արարողությունը տեղի ունեցավ 2015թ. դեկտեմբերի 11-ին։
Այդ չորս տղամարդիկ՝ Լայոշ Դելին, Անտալ Հյոնիշը, Բերտալան Սաբոն և Յանոշ Ժոնդորը, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զինծառայությունից հրաժարվելու համար Կյորմենդ և Շարվար քաղաքներում (Հունգարիա) 1945թ. մարտին հանրորեն մահապատժի ենթարկվեցին հունգարական «Խաչաձևված նետեր» նացիստական կուսակցության կողմից։ Հուշատախտակի վրա գրված են նրանց անուններն ու աստվածաշնչյան հետևյալ խոսքերը. «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց» (Գործեր 5:29)։
Չաբա Լատորցաին՝ սոցիալական առաջնահերթ հարցերով պետքարտուղարի տեղակալը, իր բացման խոսքում ասաց. «Հուշատախտակը նվիրված է այն չորս երիտասարդներին.... որոնք, լինելով Եհովայի վկա, հետևում էին «մի՛ սպանիր» պատվիրանին և լսում էին իրենց խղճի ձայնին, որպեսզի զենք չբարձրացնեն իրենց հավատակիցների և առհասարակ բոլոր մարդկանց դեմ»։
Հոլոքոստի հուշակենտրոնի տնօրեն Սաբոլչ Սիտան, որը նույնպես ելույթ ունեցավ արարողության ժամանակ, ասաց. «Հուշատախտակի բացումը յուրօրինակ հաղթանակ է, քանի որ տասնամյակներ շարունակ Եհովայի վկաներին չեն հիշատակել այն մարդկանց թվում, ովքեր տառապանքներ են կրել նացիստական ռեժիմի ներքո։ Այս չորս երիտասարդի հավատն այնքան ամուր էր, որ նրանք հավատարիմ մնացին Աստծուն նույնիսկ մահվան սպառնալիքի առաջ։ Նրանք մեզ համար լավ օրինակ են թողել»։
Մեդիա կոնտակտներ:
Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, հեռ. +1 718 560 5000
Հունգարիա: Անդրաշ Շիմոն, հեռ. +36 1 401 1118