Անցնել բովանդակությանը

Ձախ կողմում՝ Ղազախստանի Հանրապետության զինվորական դատարանը։ Մեջտեղում՝ Ղազախստանի՝ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների մասին 2023 թ. նոյեմբերին և 2024 թ. ապրիլին կայացրած որոշումների պատճենները

ՄԱՅԻՍԻ 31, 2024
ՂԱԶԱԽՍՏԱՆ

Կարևորագույն որոշում, որը պաշտպանում է Ղազախստանում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը

Կարևորագույն որոշում, որը պաշտպանում է Ղազախստանում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը

2024 թ. մայիսի 23-ին Ղազախստանում ուժի մեջ մտավ մարդու անձնական, կրոնական համոզմունքների հիման վրա զինծառայությունից հրաժարվելու մասին որոշումը: Այն վերաբերում է 20-ամյա Դանիիլ Սմալին, ում գործը դատավորը որակել է որպես «արտակարգ»։

Մոտ մեկ տարի առաջ՝ 2023 թ. մայիսի 17-ին, Դանիիլին կանչեցին մարզային զորակոչի գրասենյակ։ Նա հարգալից կերպով բացատրեց իր կրոնական համոզմունքները։ Բացի այդ՝ պաշտոնյաներին ներկայացվեց մի փաստաթուղթ, որում նշվում էր, որ Դանիիլը կարող է կրոնական ազատություն ստանալ զինվորական ծառայությունից։ Այնուամենայնիվ, պաշտոնյաները մերժեցին նրա՝ ազատման մասին խնդրանքը և զորակոչեցին բանակ։ Հաջորդ օրը իշխանությունները բռնի ուժով Դանիիլին իր հայրենի Ռուդնի քաղաքից գնացքով տեղափոխեցին մոտ 2 000 կիլոմետր (1 243 մղոն) հեռավորության վրա գտնվող զորամաս։ Այդ դժվար պայմաններում նա հաստատակամորեն պահեց իր չեզոքությունը՝ հարգալից կերպով հրաժարվելով զինվորական երդում տալուց, համազգեստ կրելուց կամ մարզումներին մասնակցելուց։ Մի քանի պաշտոնական բողոքներից հետո, որոնք այդպես էլ ոչ մի օգուտ չտվեցին, Դանիիլը դիմեց իր երկրի իրավական համակարգին՝ հույս ունենալով, որ խնդիրը լուծում կստանա։ Դատական նիստերը տևեցին 3 ամիս։

Եղբայր Դանիիլ Սմալը՝ Ալմաթիի կայազորի զինվորական դատարանի առաջ (2023 թ. նոյեմբեր)

Ի վերջո՝ 2023 թ. նոյեմբերի 9-ին, Ալմաթիի կայազորի զինվորական դատարանը վճռեց, որ Դանիիլին զորակոչելը անօրինական է եղել։ Իր դատավճռում դատարանը հայտարարեց. «[Դանիիլին] պարտադիր զինվորական ծառայության զորակոչելը դեմ է նրա հստակ արտահայտված կրոնական համոզմունքներին, որոնք թույլ չեն տալիս վերջինիս զինվորական ծառայություն կատարել։ Այսպիսով ոտնահարվել է խղճի և կրոնի ազատության նրա իրավունքը»։ Դատարանը նաև կարգադրեց ազատել Դանիիլին այն զորամասից, որտեղ նրան պահում էին 6 ամիս։

Դատարանի դատավճռից կարճ ժամանակ անց ռազմական իշխանությունները միջնորդություն ներկայացրին, սակայն 2024 թ. ապրիլի 16-ին Ղազախստանի Հանրապետության զինվորական դատարանը, որը երկրի բարձրագույն զինվորական դատարանն է, ուժի մեջ թողեց ստորին ատյանի դատավճիռը: Այս նշանակալից որոշումը, որն ուժի մեջ մտավ 2024 թ. մայիսի 23-ին, վկայակոչում է միջազգային իրավունքը և Ղազախստանի Սահմանադրությունը, որը քաղաքացիների խղճի ազատության իրավունքի երաշխավորն է: Դատարանը հաստատակամորեն նշեց. «Պետությունը ոչ մի պարագայում իրավունք չունի հարկադրել անհատին դեմ գնալու իր խղճին»։

Առաջին անգամ է, որ Ղազախստանի դատարանը միանշանակ ընդունեց կրոնական համոզմունքների վրա զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը։ Եղբայր Լև Գլեդիշևը, ով Ղազախստանում Եհովայի վկաների ներկայացուցիչն է, ասաց. «Սույն որոշումը կարևոր նախադեպ է Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար» (1 Տիմոթեոս 2։1, 2