Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2017
ՂԱԶԱԽՍՏԱՆ

Ղազախստանի դատարանի որոշմամբ Եհովայի վկան շարունակում է մնալ նախնական կալանքի տակ

Ղազախստանի դատարանի որոշմամբ Եհովայի վկան շարունակում է մնալ նախնական կալանքի տակ

2017թ. հունվարի 30-ին Աստանայի քաղաքային դատարանը մերժեց Թեյմուր Ահմեդովին նախնական կալանքից ազատ արձակելու մասին բողոքը։ Նա ձերբակալվել էր հունվարի 18-ին մի խումբ մարդկանց հետ զրուցելու համար, որոնք ձևացրել էին, թե հետաքրքրված են Եհովայի վկաների կրոնական հավատալիքներով։ Թեյմուրի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել «կրոնական պառակտում հրահրելու» և մյուս կրոնների նկատմամբ «[կրոնական] գերազանցություն քարոզելու» համար։ Դատարանը որևէ ապացույց չէր ներկայացրել փաստելու համար, որ Թեյմուրին կալանավորելը անհրաժեշտ է։

Վճիռը այժմ ուժի մեջ է մտել և ենթակա չէ բողոքարկման։ Թեյմուրը պետք է նախնական կալանքի տակ մնա, մինչև որ քրեական հետաքննությունն ավարտվի։ Եթե նրա գործով մեղադրական եզրակացություն կազմվի, և նա մեղավոր ճանաչվի, կդատապարտվի 5–10 տարի ժամկետով ազատազրկման։