ՀՈՒՆՎԱՐԻ 27, 2015
ՂԱԶԱԽՍՏԱՆ
Աստվածաշունչ ղազախերեն լեզվով. Վկաները ներկայացնում են այս նոր թարգմանությունը համաժողովին և բաց դռների օրը
ԱԼՄԱԹԻ (Ղազախստան)։ 2014թ. սեպտեմբերի 26-ից 28-ը անցկացված Եհովայի վկաների համաժողովի ժամանակ հայտարարվեց «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույս ընծայման մասին ղազախերեն լեզվով։ Բոլոր ներկաները՝ 3721 հոգի, ստացան նոր Աստվածաշնչի իրենց օրինակը։
Ղազախերեն լեզվով «Նոր աշխարհ թարգմանության» մասին թյուրքագետ-լեզվաբան Ալեքսանդր Գարկավեցը նշեց. «Չնայած սահմանափակ թվով աղբյուրներին՝ ղազախերեն լեզվով սուրբ տեքստերը թարգմանելու համար Եհովայի վկաները անհավանական աշխատանք են կատարել։ Գովելի է, թե ինչպես են նրանք գործի դրել ղազախերեն լեզվի պոտենցիալը՝ բնագիր տեքստի մտքերը փոխանցելու համար։ «Նոր աշխարհ թարգմանությունը» գրված է կենդանի լեզվով, այդ պատճառով էլ այն հասկանալի է բոլորին»։
Համաժողովի հաջորդ շաբաթ՝ հոկտեմբերի 3-ին, Ղազախստանի՝ Եհովայի վկաների մասնաճյուղը բաց դռների օր անցկացրեց։ Այցելուները ծանոթանում էին ղազախերեն նոր Աստվածաշնչին։ «Ռադիո Ազատիք» տեղեկատվական գործակալությունը տեղեկացնում է. «Բաց դռների օրը [Եհովայի վկաների] կենտրոն այցելեցին Ալմաթիի Ակիմատի աշխատակիցները (պետական շրջվարչակազմ) կրոնի հարցերի բաժնի վարիչ Նուրժան Ժապարկուլի գլխավորությամբ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներ, կրոնագետներ և այլք»։ Պրն Ժապարկուլը նշեց. «Եհովայի վկաները ջերմորեն ողջունեցին մեզ իրենց կենտրոնում։ Գովելի է նրանց նախաձեռնությունը և օգտակար մեր աշխատանքի համար»։
Ղազախստանում Եհովայի վկաների ներկայացուցիչ Պոլատ Բեկժանը նշում է. «Մենք անչափ ուրախ էինք, որ ղազախերեն լեզվով Աստվածաշնչի լույս ընծայումը նման արձագանք գտավ այս տարվա համաժողովի ներկաների մեջ, ինչպես նաև ղազախախոս մարդկանց շրջանում։ «Բաց դռների օր» միջոցառումը հասավ իր նպատակին. պետական պաշտոնյաներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և մեր հարևաններին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու Եհովայի վկաների հետ»։
Մեդիա կոնտակտ(ներ)
Միջազգային: Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000
Ղազախստան: Պոլատ Բեկժան, հեռ. +7 727 232 36 62