Անցնել բովանդակությանը

Բիշքեկ քաղաքի Պերվոմայսկի շրջանի դատարանի շենքը (Ղրղզստան)

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 2021
ՂՐՂԶՍՏԱՆ

Ղրղզստանում դատարանը փորձում է արգելել Եհովայի վկաների 13 հրատարակություն

Ղրղզստանում դատարանը փորձում է արգելել Եհովայի վկաների 13 հրատարակություն

2021 թ. դեկտեմբերի 2-ին Բիշքեկի (Ղրղզստան) Պերվոմայսկի շրջանի դատարանը մերժեց Գլխավոր դատախազության՝ Եհովայի վկաների 13 հրատարակություն ծայրահեղական համարելու մասին հայցը։ Գլխավոր դատախազը փորձել էր արագացնել գործընթացը և մեր եղբայրներին քիչ տեղեկություններ էր հայտնել գործի վերաբերյալ։ Սակայն պաշտպանական կողմի փաստաբանները կարողացան գրավոր համապարփակ առարկություններ բերել, որոնք ներկայացվել էին Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերության (Փենսիլվանիա) և Ղրղզստանի Եհովայի վկաների կրոնական կենտրոնի կողմից։ Այս առարկությունները մեջբերելով՝ դատավորը որոշեց, որ գործը չի համապատասխանում պահանջվող դատական ընթացակարգին, ուստի պետք է մերժվի։ Դատախազը այսօրվա կայացրած որոշումը բողոքարկելու համար ունի 10 օր։

2021 թ. դեկտեմբերի 2-ին՝ հինգշաբթի, Ղրղզստանի Բիշքեկ քաղաքի Պերվոմայսկի շրջանի դատարանը Եհովայի վկաների 13 հրատարակություն ծայրահեղական համարելու հարցի վերաբերյալ որոշում կկայացնի։ Դատական գործում ընդգրկված փաստաթղթերը ցույց են տալիս, որ նրանց նպատակն է‵ հետևել Ռուսաստանի օրինակին և արգելել ոչ միայն այդ հրատարակությունները, այլև շատ ուրիշ բաներ։ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի՝ գլխավոր դատախազին ուղղված նամակում ասվում էր, որ «անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել‵ արգելելու այս կրոնական կազմակերպության հրատարակությունները և քննելու Ղրղզստանի Հանրապետությունում նրանց գործունեության վրա արգելք դնելու հարցը»։