Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 1, 2019
ՂՐՂԶՍՏԱՆ

Դրական զարգացում Ղրղզստանի Օշ քաղաքում

Դրական զարգացում Ղրղզստանի Օշ քաղաքում

2018 թ. նոյեմբերի 30-ին Ղրղզստանի արդարադատության նախարարությունը գրանցեց Եհովայի վկաներին Օշում, որն իր մեծությամբ երկրորդ քաղաքն է Ղրղզստանում։

Թեև մեր եղբայրները 1998 թ.-ից ի վեր գրանցված են Ղրղզստանում, 2008 թ.-ին կրոնի մասին նոր օրենք ընդունելուց հետո տեղի իշխանությունները բազմիցս հրաժարվել են մեր եղբայրներին երկրի հարավային շրջանում գտնվող քաղաքներում, այդ թվում՝ Օշում գրանցելուց։ Արդյունքում՝ քաղաքի իշխանությունները մեր քրիստոնեական հանդիպումներն ու քարոզչական ծառայությունը անօրինական էին համարում։ Եղել են դեպքեր, երբ ոստիկանությունը ներխուժել է մասնավոր տներ կամ վարձակալված շինություններ, որտեղ մեր եղբայրները հավաքված էին՝ երկրպագելու Աստծուն։

Մենք ուրախ ենք, որ այս դրական զարգացումը հետագայում էլ կօգնի Ղրղզստանում պաշտպանելու Վկաների՝ կրոնը անարգել դավանելու և աստվածաշնչյան լուրը ուրիշներին պատմելու իրավունքը (1 Տիմոթեոս 2։1–4