ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 2019
ՃԱՊՈՆԻԱ
«Հագիբիս». Ճապոնիային հարվածած հերթական թայֆունը
2019 թ. հոկտեմբերի 12–13-ը Ճապոնիայում մոլեգնեց «Հագիբիս» թայֆունը՝ առաջացնելով ուժգին ջրհեղեղ և խլելով առնվազն 77 մարդու կյանք։ Տասնյակ հազարավոր տներ հոսանքազրկվեցին, և մարդիկ մնացին առանց խմելու ջրի։ Ճապոնիայի իշխանությունները շարունակում են փնտրել անհետ կորածներին։ «Հագիբիսը» 1958 թ.-ից հետո Ճապոնիային հարվածած ամենահզոր թայֆունն է։ Տեղումների քանակը որոշ վայրերում կազմել է 889-ից ավելի միլիմետր (35 դյույմ)։
Տեղեկություն է ստացվել մեր բոլոր եղբայրների մասին. փոթորկի հետևանքով նրանցից ոչ ոք չի զոհվել։ Սակայն տասը հոգի փոքր մարմնական վնասվածք է ստացել։ Բացի այդ, վնասվել են մեր եղբայրներին պատկանող ավելի քան 1 200 տուն և 23 Թագավորության սրահ, որոնցից 3-ը հեղեղված կամ հոսանքազրկված լինելու պատճառով շահագործման ենթակա չեն։ Փոքր վնաս է հասցվել Տոտիգիում գտնվող համաժողովների սրահին։
Ֆուկուսիմա և Նագանո պրեֆեկտուրաներում կազմավորվել են աղետից տուժածների աջակցության կոմիտեներ։ Հավելյալ կոմիտեներ կկազմավորվեն, երբ պարզվի վնասի չափը։ Տուժած եղբայրներին տրամադրվում է սնունդ և ջուր։ Աղետի գոտում շրջանային վերակացուները մխիթարում և քաջալերում են տուժածներին։
Մենք վստահ ենք, որ Եհովան շարունակում է մեր եղբայրների ապավենը լինել այս դժվարին ժամանակներում (Սաղմոս 142։5)։