Անցնել բովանդակությանը

Ջրհեղեղ՝ Հիտոյոշի քաղաքում

ՀՈՒԼԻՍԻ 23, 2020
ՃԱՊՈՆԻԱ

Հորդառատ անձրևները և ջրհեղեղները ավերածություններ են առաջացրել Ճապոնիայի հարավում

Հորդառատ անձրևները և ջրհեղեղները ավերածություններ են առաջացրել Ճապոնիայի հարավում

2020 թ. հուլիսի սկզբներին աննախադեպ հորդառատ անձրևները ջրհեղեղների ու սողանքների պատճառ դարձան Ճապոնիայի Կյուսյու կղզում։ Այս աղետից տուժել են հատկապես Կումամոտո պրեֆեկտուրայի Մինամատա և Հիտոյոշի քաղաքներում, ինչպես նաև Ֆուկուոկա պրեֆեկտուրայի Օմուտա քաղաքում բնակվող մեր եղբայրներն ու քույրերը։ Մեր հավատակիցներից ոչ ոք չի մահացել, սակայն մի եղբայր և մի քույր թեթև վնասվածքներ են ստացել։ Բացի այդ՝ ջրհեղեղների պատճառով վնասվել են մեր 48 եղբայրների տները և 2 Թագավորության սրահներ։ Եվս 2 Սրահ վնասվել է սողանքներից։

Կյուսյու և Օկինավա կղզիների՝ աղետից տուժածներին օգնելու կոմիտեն, որը Ճապոնայի մասնաճյուղը կազմել էր COVID-19 համավարակից տուժածներին օգնություն տրամադրելու համար, այժմ նաև օգնություն է տրամադրում ջրհեղեղներից տուժածներին։ Շրջանային վերակացուներն ու նախագծման/շինարարության տեղի բաժնի ներկայացուցիչները նույնպես աջակցում են, որպեսզի աղետից տուժածներին տրամադրվի առաջին օգնություն։

Մենք աղոթում ենք, որ Եհովան՝ «տոկունություն և մխիթարություն տվող Աստված», շարունակի աջակցել աղետից տուժած մեր հավատակիցներին (Հռոմեացիներ 15։5