Անցնել բովանդակությանը

Մեծ ալիքները ողողել են ճամփեզրը (Ճապոնիայի հարավ-արևմուտք)

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 2019
ՃԱՊՈՆԻԱ

Ճապոնիայի հարավային կղզիներին հարվածել է «Տապա» թայֆունը

Ճապոնիայի հարավային կղզիներին հարվածել է «Տապա» թայֆունը

2019 թ. սեպտեմբերի 21–23-ը «Տապա» թայֆունը հարվածեց Ճապոնիայի հարավային կղզիներին՝ առաջացնելով ուժգին քամիներ և հորդառատ անձրևներ։ Փոթորկի հետևանքով հետաձգվեցին ավիաչվերթներ, կաթվածահար եղավ երկաթուղային երթևեկությունը, և հոսանքազրկվեց 30 000-ից ավելի տուն։ Օկինավայում և Կյուսյուում ավելի քան 50 մարդ մարմնական վնասվածք ստացավ։

Ճապոնիայի մասնաճյուղը տեղեկացնում է, որ վնասվածք են ստացել հինգ քարոզիչներ, այդ թվում՝ մեկ քույր, որը հիվանդանոց է տեղափոխվել։ Վնասվել է մեր եղբայրներին պատկանող 50-ից ավելի տուն։ Աղետից տուժածների աջակցության կոմիտեն և պատասխանատվություն ունեցող եղբայրները օգնում են քարոզիչներին՝ հոգ տանելով նրանց ֆիզիկական և հոգևոր կարիքների մասին։ Ճապոնիայի մասնաճյուղը կշարունակի հետևել այս թայֆունի թողած հետևանքներին և անհրաժեշտ օգնությունը ցույց տալ։

Մենք աղոթում ենք, որ Ճապոնիայում բնակվող մեր հավատակիցները շարունակեն ապավինել Եհովային, որը կմխիթարի նրանց այս դժվար պահին (Սաղմոս 94։19