ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 2024
ՃԱՊՈՆԻԱ
Ճապոնիայում մոլեգնում է հզոր «Շանշան» թայֆունը
2024 թ. օգոստոսի 29-ին «Շանշան» թայֆունը հարվածեց Ճապոնիայի Կագոսիմա պերֆեկտուրային։ Դրա առաջացրած քամիների ուժգնությունը հասավ 160 կմ/ժ-ի (99 մղոն/ժամ)։ Կանտո, Կյուսյու և Տոկայ տարածաշրջանների որոշ մասերում տեղումների ռեկորդային քանակ գրանցվեց՝ ավելի քան 40 սմ (16 դյույմ) ընդամենը 48 ժամում։ Այս տեղատարափ անձրևների պատճառով առաջացան սողանքներ և ջրհեղեղներ՝ վնասելով ճանապարհներն ու շինությունները։ Ավելի քան 120 մարդ վնասվածքներ ստացավ, 8 հոգի էլ զոհվեց։
Տուժած հավատակիցներ և վնասներ
Մեր եղբայրներից ու քույրերից ոչ ոք չի զոհվել։
3 քարոզիչ վնասվածքներ է ստացել։
245 տուն թեթևակի վնասվել է։
8 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։
Թայֆունից տուժած տարածքներում մի քանի տարածաշրջանային համաժողովներ հետաձգվել են. նշանակվել են նոր ամսաթվեր։
Օգնություն՝ աղետից տուժածներին
Շրջանային վերակացուները և տեղի երեցները հոգևորապես քաջալերում և հումանիտար օգնություն են տրամադրում տուժածներին։
Ինչ խոսք, նման բնական աղետները մեծ ցավ ու վիշտ են պատճառում, սակայն մենք զորանում ենք Եհովա Աստծու՝ մեզ «օգնողի ու մխիթարողի» ցուցաբերած աջակցությամբ (Սաղմոս 86։17)։