Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 4, 2024
ՃԱՊՈՆԻԱ

Ուժեղ երկրաշարժ Ճապոնիայի Նոտո թերակղզում

Ուժեղ երկրաշարժ Ճապոնիայի Նոտո թերակղզում

2024 թ. հունվարի 1-ին 7,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում գտնվող Նոտո թերակղզում։ Երկրաշարժը և դրան հաջորդած հետցնցումները մեծ վնասներ են հասցրել այդ տարածքի տներին ու ճանապարհներին։ Ավելի քան 33 000 մարդ տարհանվել է։ 400 մարդ վնասվածքներ է ստացել, 78 մարդ էլ զոհվել է։

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • Մեր հավատակիցների շրջանում զոհեր չկան։

  • 1 եղբայր թեթևակի վնասվածքներ է ստացել։

  • Ավելի քան 150 եղբայրներ ու քույրեր տարհանվել են։

  • 2 տուն ավերվել է։

  • 7 տուն լրջորեն վնասվել է։

  • Ավելի քան 100 տուն թեթևակի է վնասվել։

  • 1 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։

  • 8 Թագավորության սրահ թեթևակի է վնասվել։

Օգնություն աղետից տուժածներին

  • Տուժածներին օգնություն տրամադրելու գործը կոորդինացնում է աղետից տուժածներին օգնելու կոմիտեն։

  • Ճապոնիայի մասնաճյուղի ներկայացուցիչները այցելել են աղետի գոտի՝ հավատակիցներին քաջալերելու։ Շրջանային վերակացուները և երեցները գործնական ու հոգևոր աջակցություն են ցույց տալիս տուժածներին։

Մենք վստահ ենք, որ Եհովան Ճապոնիայի մեր հավատակիցների համար «ապահով բարձունք» կլինի ու նրանց կտա անհրաժեշտ մխիթարությունն ու ուժը (Սաղմոս 18։2