ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 2019
ՃԱՊՈՆԻԱ
Ջրհեղեղ՝ Ճապոնիայում
2019 թ. օգոստոսի 28-ին հորդառատ անձրևները Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում լայնածավալ ջրհեղեղի պատճառ դարձան։ Ափերից դուրս եկած գետերի և հավանական սողանքների հետևանքով 800 000-ից ավելի մարդկանց տարհանելու հրահանգ տրվեց։ Ճապոնիայի մասնաճյուղը տեղեկացնում է, որ 82 քարոզիչներ ստիպված եղան լքել իրենց տները։ Վերջին տվյալներով՝ ընդհանուր առմամբ վնասվել է մեր եղբայրներին պատկանող 40 տուն, և 1 Թագավորության սրահ չնչին վնաս է կրել։
Մասնաճյուղը կազմավորել է աղետից տուժածների աջակցության կոմիտե՝ քարոզիչներին հոգ տանելու նպատակով։ Շրջանային վերակացուները, ինչպես նաև տեղի երեցներն ու քարոզիչները հոգում են մեր եղբայրների հոգևոր և ֆիզիկական կարիքները։ Որքա՜ն ուրախ ենք, որ սերն այդքան շատերին մղում է օգնության ձեռք մեկնելու մեր հավատակիցներին (2 Կորնթացիներ 8։4)։