Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 2013
ՃԱՊՈՆԻԱ

Վիպհա թայֆունը հեղեղեց Ճապոնիայի ափերը

Վիպհա թայֆունը հեղեղեց Ճապոնիայի ափերը

2013 թ. հոկտեմբերի 16-ին Վիպհա թայֆունը հեղեղեց Ճապոնիայի արևելյան ափերը։ Օսիմա փոքր կղզին, որը գտնվում է Տոկիոյից մոտ 120 կիլոմետր հարավ, ամենաշատ տուժած տարածքներից է։ Հորդառատ տեղումների պատճառով (մոտ 840 մմ) գետերը դուրս եկան ափերից և զանգվածային սողանքներ եղան, ինչի հետևանքով զոհվեց առնվազն 35 մարդ։ Ճապոնիայի Եհովայի վկաների մասնաճյուղը հայտնել է, որ Օսիմայի ժողովից ոչ ոք չի զոհվել և վնասվածք չի ստացել։ Միայն Վկա ընտանիքներից մեկի տան տանիքն է վնասվել, և հավատակիցները օգնում են վերանորոգել այն։ Վկաները նաև օգնության ձեռք են մեկնում իրենց հարևաններին և հոգևոր մխիթարություն տալիս։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ճապոնիա։ Շիրո Հայասակի, հեռ. +81 46 233 0005