Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 2019
ՃԱՊՈՆԻԱ

«Ֆաքսայ» թայֆունը հարվածել է Ճապոնիային

«Ֆաքսայ» թայֆունը հարվածել է Ճապոնիային

2019 թ. սեպտեմբերի 9-ին «Ֆաքսայ» հզոր թայֆունը հասավ Տոկիոյի (Ճապոնիա) մերձակայք։ Քամու արագությունը հասնում էր 180 կմ/ժ-ի (մոտ 112 մղ/ժ)։ Թայֆունի պատճառով 580000 տուն էներգազրկվեց։ Զոհվեց առնվազն 3 մարդ։

Ճապոնիայի մասնաճյուղը տեղեկացնում է, որ ոչ մի քարոզիչ չի զոհվել, սակայն մեր հավատակիցներից յոթը մարմնական վնասվածք է ստացել։ Ըստ նախնական տվյալների՝ փոթորկի հետևանքով վնասվել է մեր եղբայրներին պատկանող 895 տուն, ինչպես նաև 28 Թագավորության սրահ և Տիբայում գտնվող մեկ համաժողովների սրահ։

Մասնաճյուղը շարունակում է գնահատել մեր եղբայրներին հասցված վնասը։ Աղոթում ենք, որ Եհովան՝ «տոկունություն և մխիթարություն տվող Աստվածը», շարունակի օգնել այս աղետից տուժած մեր հավատակիցներին (Հռոմեացիներ 15։5