Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 2018
ՃԱՊՈՆԻԱ

Ճապոնիային հարվածել է «Ջեբի» թայֆունը

Ճապոնիային հարվածել է «Ջեբի» թայֆունը

2018 թ. սեպտեմբերի 4-ին՝ երեքշաբթի, Ճապոնիայի արևմտյան հատվածին հարվածեց, ըստ տեղեկությունների, վերջին ավելի քան երկու տասնամյակում երկիրը պատուհասած ամենահզոր թայֆունը։ Իշխանությունները հրահանգեցին լայնածավալ տարհանում սկսել, և, ինչպես ակնկալվում էր, մահաբեր թայֆունը ահռելի վնասներ պատճառեց։

Ճապոնիայի մասնաճյուղը հաստատել է, որ Եհովայի վկաներից ոչ ոք չի զոհվել։ Սակայն մեր եղբայրներից ու քույրերից առնվազն 15-ը վնասվածք է ստացել, և առնվազն 538 տուն վնասվել է։ Ըստ նախնական գնահատման՝ վնասվել է նաև 44 Թագավորության սրահ։

Օսակայում և Սակաիում գործող աղետից տուժածներին օգնելու կոմիտեները համագործակցում են, որպեսզի մարդասիրական օգնություն կազմակերպեն, այդ թվում՝ վերանորոգեն վնասված տները և հոգևորապես աջակցեն տուժածներին։

Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովան տեսնում է, թե ինչ դժվարությունների միջով են անցնում մեր հավատակիցները, և եղբայրության միջոցով աջակցում է նրանց (Սաղմոս 34։19