Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 2018
ՃԱՊՈՆԻԱ

Երկրաշարժ Ճապոնիայի Հոկայդո կղզում

Երկրաշարժ Ճապոնիայի Հոկայդո կղզում

2018 թ. սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի հյուսիսում՝ Հոկայդո կղզում, տեղի ունեցավ 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը 41 մարդու կյանք խլեց։ Կղզում գրեթե ամբողջությամբ դադարեցվեց էլեկտրաէներգիայի մատակարարումը, ինչի հետևանքով խափանվեց տրանսպորտի աշխատանքը և հեռահաղորդակցությունը։

Ճապոնիայի մասնաճյուղը տեղեկացնում է, որ երկրաշարժի հետևանքով մեր եղբայրներից ու քույրերից ոչ ոք չի զոհվել, սակայն նրանցից յոթը մարմնական վնասվածք է ստացել։ Ընդհանուր առմամբ վնասվել է Վկաներին պատկանող 100 տուն և 4 Թագավորության սրահ։

Երկրաշարժից կարճ ժամանակ անց մասնաճյուղի առաջնորդությամբ քարոզիչները աղետի գոտում գտնվող մեր եղբայրներին տրամադրեցին սնունդ, ջուր և այլ անհրաժեշտ իրեր։ Կազմավորվեց աղետից տուժածներին օգնելու կոմիտե՝ եղբայրներին երկարաժամկետ օգնություն տրամադրելու նպատակով։

Մենք աղոթում ենք, որ Եհովան շարունակի մտքի և սրտի խաղաղություն տալ այս տարերային աղետից տուժած մեր հավատակիցներին (Փիլիպպեցիներ 4։6, 7