ՀՈՒԼԻՍԻ 20, 2017
ՃԱՊՈՆԻԱ
Հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել Կյուսյուում (Ճապոնիա)
Այն բանից հետո, երբ «Նանմադոլ» թայֆունը հարվածեց Ճապոնիայի հարավային շրջաններին, 2017թ. հուլիսի 5-ին՝ չորեքշաբթի, աննախադեպ անձրևներ թափվեցին Կյուսյու կղզու վրա, որն այդ երկրի երրորդ ամենամեծ կղզին է։ Դրանց հետևանքով առաջացան ջրհեղեղներ ու սողանքներ, և իշխանությունները ստիպված էին տարհանել աղետի գոտում բնակվող ավելի քան 430000 մարդու։ 12 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմեց 50-ից ավելի սանտիմետր (մոտ 20 դյույմ)։ Ըստ վերջին տվյալների՝ ներկայումս զոհերի թիվը հասել է 34-ի։ Ամենաշատ տուժած շրջաններից էր Ֆուկուոկա պրեֆեկտուրան, որը գտնվում է Կյուսյուի հյուսիսում։
Ըստ տեղեկությունների՝ ոչ մի Եհովայի վկա չի զոհվել կամ լուրջ վնասվածք չի ստացել։ Եհովայի վկաների տեղի ժողովները աջակցություն են ցույց տալիս իրենց հավատակիցներին՝ հոգ տանելով նրանց կարիքների մասին։
Մեդիա կոնտակտներ։
Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000
Ճապոնիա։ Իչիկի Մացունագա, +81-46-233-0005