Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 12, 2018
ՃԱՊՈՆԻԱ

Ավերիչ ջրհեղեղ Ճապոնիայի արևմտյան շրջաններում

Ավերիչ ջրհեղեղ Ճապոնիայի արևմտյան շրջաններում

Ճապոնիայի արևմտյան շրջաններում հորդառատ անձրևների պատճառով առաջացած ավերիչ ջրհեղեղների և սողանքների զոհ է դարձել առնվազն 169 մարդ, և 255 000-ից ավելի ընտանիքներ մնացել են առանց ջրի։

Թեև այս տարերային աղետի հետևանքով ոչ մի Եհովայի վկա չի զոհվել, սակայն նրանցից 200-ը տարհանվել են, և մեկ քույր վնասվածք է ստացել։ Վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց և այժմ ապաքինվում է։ Մեր եղբայրներին պատկանող առնվազն 103 տուն վնասվել է, իսկ մեկը լիովին ավերվել։ Բացի այդ, ջրհեղեղի պատճառով 11 Թագավորության սրահներ և մեկ համաժողովների սրահ վնասվել են։

Կազմավորվել են աղետից տուժածներին օգնելու չորս կոմիտեներ՝ եղբայրներին ու քույրերին մխիթարելու, աստվածաշնչյան քաջալերական մտքեր հաղորդելու, անհապաղ գործնական օգնություն ցույց տալու, այդ թվում՝ սնունդ, հագուստ և մաքուր ջուր տրամադրելու նպատակով։ Այդ կոմիտեները նաև երկարաժամկետ օգնություն ցույց կտան մեր եղբայրներին՝ մաքրելով, ախտահանելով և նորոգելով նրանց տները։

Մենք աղոթում ենք Ճապոնիայի մեր եղբայրների ու քույրերի համար, որոնք տուժել են այս աղետի հետևանքով, և անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակին, երբ Հիսուսը, գործի դնելով իր զորությունը, երկրի երեսից մեկընդմիշտ կվերացնի բոլոր աղետները (Մատթեոս 8:26, 27

 

Կարդալ ավելին