ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 2018
ՃԱՊՈՆԻԱ
Ճապոնիային պատուհասել է «Տրամի» թայֆունը
2018 թ. սեպտեմբերի 30-ին՝ կիրակի երեկոյան, առաջին աստիճանի ուժգնության «Տրամի» թայֆունը, ուղեկցվելով քամու ուժեղ պոռթկումներով և անձրևներով, հարվածեց Ճապոնիայի հարավային շրջաններին։ Շարժվելով դեպի հյուսիս՝ շաբաթ-կիրակի օրերին փոթորկի ուժը նվազեց, իսկ հոկտեմբերի 1-ին՝ երկուշաբթի, այն հասավ Տոկիո։ Թայֆունի հետևանքով զոհվել է 3 մարդ, մոտ 200-ը մարմնական վնասվածք է ստացել, և 1,3 միլիոնից ավելի տներ հոսանքազրկվել են։
Շրջանային վերակացուներից ստացված տեղեկությունների համաձայն՝ ամենից շատ տուժել է Ճապոնիայի հարավում գտնվող Օկինավա կղզին։ Օկինավայի երեք շրջաններից, ինչպես նաև շրջակա տարածքներից ստացված նախնական տվյալներով՝ մեր եղբայրներից ոչ ոք չի զոհվել, սակայն նրանցից ինը վնասվածք է ստացել։ Թայֆունի հետևանքով այդ կղզում վնասվել են մեր եղբայրներին պատկանող մոտ 120 տներ և 5 Թագավորության սրահներ։ Այս աղետի պատճառով Ճապոնիայի այլ շրջաններում վնասվել է ևս 41 Թագավորության սրահ։
Տեղի շրջանային վերակացուներն ու նախագծման/շինարարության տեղի բաժնի անդամները շարունակում են պարզել վնասի չափը ու կազմակերպել հոգևոր և նյութական օգնության տրամադրումը։
Մենք շարունակում ենք աղոթել այս փոթորկից, ինչպես նաև վերջերս Ճապոնիային պատուհասած այլ բնական աղետներից տուժած մեր հավատակիցների համար։ Վստահ ենք, որ մեր երկնային Հայրը կշարունակի մխիթարել մեր եղբայրներին և հաստատել նրանց սրտերը (2 Թեսաղոնիկեցիներ 2:17)։