ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2022
ՄԱԴԱԳԱՍԿԱՐ
Հորդառատ անձրևները հեղեղել են Մադագասկարը
2022 թ. հունվարին տեղատարափ անձրևները փլուզումների,սողանքների պատճառ են դարձել Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվուում: Ենթադրվում է, որ անձրևները դեռ կշարունակվեն:
Տուժած հավատակիցներ և վնասներ
Մեր քույրերի ու եղբայրների շրջանում զոհեր չկան. ոչ մեկը չի վնասվել:
Առնվազն 693 քարոզիչ տարհանվել է։
Ոչ մի Թագավորության սրահ չի վնասվել։
Օգնություն աղետից տուժածներին
Մասնաճյուղի կոմիտեն աղետից տուժածների օգնելու կոմիտե է կազմել՝ համակարգելու տուժածներին օգնություն տրամադրելու աշխատանքները, որոնք իրականացվում են COVID-19 համավարակից պաշտպանվելու կանոնների համաձայն։
ԱՏՕԿ-ը, շրջանային վերակացուներն ու երեցները հոգ են տանում, որ հավատակիցները ստանան հոգևոր աջակցություն, սնունդ, ժամանակավոր կացարան և այլ անհրաժեշտ բաներ։
Մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի «ամուր տուն» լինել մեր եղբայրների համար այս դժվար ժամանակներում (Սաղմոս 31։2)։