Անցնել բովանդակությանը

Մադագասկարի մեր եղբայրներն ու քույրերը ուրախ են, որ ստացել են Մատթեոսի Ավետարանը տանդրուի, տանկարանա և վեզո լեզուներով (ձախից աջ)

ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2024
ՄԱԴԱԳԱՍԿԱՐ

Մատթեոսի Ավետարանը լույս է տեսել մադագասկարյան երեք լեզուներով

Մատթեոսի Ավետարանը լույս է տեսել մադագասկարյան երեք լեզուներով

2024 թ. հունվարի 7-ին «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գիրքը լույս տեսավ տանդրուի, տանկարանա և վեզո լեզուներով։ Մադագասկարի երեք շրջաններում այդ լեզուներով հատուկ հանդիպումներ տեղի ունեցան։ Ներկաները ստացան նոր գրքի տպագիր օրինակները։ Առկա էր նաև թվային ձևաչափը։

Տանդրուի

Տանդրուի լեզվով լույսընծայման մասին հայտարարությունը արեց եղբայր Փոլ Ռահաջանիրինան, ով Մադագասկարի մասնաճյուղի կոմիտեի անդամ է։ Ամբուվումբե քաղաքի Թագավորության սրահում հավաքվել էր 442 հոգի։ Բացի այդ՝ տեսակոնֆերանսի միջոցով ծրագրին միացել էր 681 հոգի։ Ներկայումս Մադագասկարի տանդրուի լեզվով խոսող 25 ժողովներում և խմբերում ծառայում է 662 հոգի։

Տանկարանա

Տանկարանա լեզվով Մատթեոսի Ավետարանի լույսընծայման մասին հայտարարությունն արեց մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Ռոլանդ Ռաֆալիբերան։ Հատուկ հանդիպումը տեղի ունեցավ Անցիրանանա քաղաքի Թագավորության սրահում։ Ծրագրին ֆիզիկապես ներկա էին 904 եղբայրներ ու քույրեր, իսկ տեսակապով միացել էր 1 218 հոգի։ Մադագասկարի տանկարանա լեզվով խոսող 28 ժողովներում և խմբերում ծառայում են ավելի քան 1 000 քարոզիչներ։

Վեզո

Տուլեար քաղաքի Թագավորության սրահում տեղի ունեցած հատուկ հանդիպմանը մասնաճյուղի կոմիտեի անդամ Քրիստոֆեր Թոմասը հայտարարեց, որ վեզո լեզվով լույս է տեսել «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գիրքը։ Ծրագրին ֆիզիկապես ներկա էին մոտ 1 290 եղբայրներ և քույրեր, իսկ տեսակապով միացել էր 305 հոգի։ Վեզո լեզվով խոսող 20 ժողովներում և խմբերում ընդհանուր հաշվով ծառայում են 706 քարոզիչներ։

Թեև այս ծրագրերը տեղի են ունեցել տարբեր վայրերում, սակայն մեր հավատակիցները երախտիքի նույն խոսքերն են հղել պարզ, ճշգրիտ և դյուրընթեռնելի թարգմանության համար։

Շնորհակալ ենք Եհովային, որ տանդրուի, տանկարանա և վեզո լեզուներով խոսող մեր հավատակիցները այժմ իրենց մայրենի լեզվով Աստվածաշնչի ճշգրիտ թարգմանություն ունեն։ Այն կօգնի նրանց գովաբանել Աստծուն և բավարարել իրենց հոգևոր կարիքները (Մատթեոս 5։3