Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 25, 2018
ՄԱԴԱԳԱՍԿԱՐ

«Ավա» արևադարձային ցիկլոնը ավերել է Մադագասկարը

«Ավա» արևադարձային ցիկլոնը ավերել է Մադագասկարը

2018թ. հունվարի 5-ին Մադագասկարում մոլեգնած ավերիչ «Ավա» արևադարձային ցիկլոնից հետո վերականգնողական աշխատանքներ են տարվում։ Իշխանությունները հայտնում են, որ զոհվել է առնվազն 51 մարդ, և հազարավորներ ստիպված են եղել լքել իրենց տները։

Ըստ Մադագասկարի մասնաճյուղի տրամադրած նախնական տվյալների՝ փոթորկի հետևանքով մեր եղբայրներից ոչ ոք չի զոհվել։ Սակայն առնվազն 45 տուն և 6 Թագավորության սրահ վնասվել կամ ավերվել են։ Ոչնչացվել է նաև բերքը, որն այդ երկրի քարոզիչներից շատերի համար ապրուստի միջոց է։ Կազմավորվել է աղետից տուժածներին օգնելու կոմիտե՝ հոգ տանելու համար տուժած քարոզիչների անհրաժեշտ կարիքների մասին, այդ թվում՝ նրանց սննդով, հագուստով և ժամանակավոր կացարաններով ապահովելու համար։ Բացի այդ, մասնաճյուղից երկու եղբայրներ մեկնել են աղետի գոտի և հատուկ հանդիպում անցկացրել ցիկլոնից տուժած բոլոր ընտանիքների համար, որպեսզի նրանց հոգևորապես քաջալերեն։

Կառավարիչ մարմինը աջակցում է աղետից տուժածներին օգնելու և այս ցիկլոնի հետևանքները վերացնելու գործին՝ օգտագործելով համաշխարհային գործի համար նվիրաբերված ֆինանսական միջոցները։ Մենք աղոթում ենք, որ այս ժամանակներում Եհովան շարունակի ապահով բարձունք լինել Մադագասկարի մեր եղբայրների ու քույրերի համար (Սաղմոս 9։9, 10

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Մադագասկար։ Ռիներա Ռակոտոմալալա, +261-33-37-012-91