Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 9, 2022
ՄԱԼԱՅԶԻԱ

Իբան լեզվով լույս է տեսել «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»

Իբան լեզվով լույս է տեսել «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»

2022 թ. հունիսի 5-ին իբան լեզվով լույս տեսավ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»։ Շատ եղբայրներ ու քույրեր հավաքվեցին Թագավորության սրահներում՝ դիտելու նախապես տեսագրված ծրագիրը։ Մյուս քարոզիչներն էլ տեսակապի միջոցով դիտեցին։ Գրքի տպագիր օրինակները հասանելի կլինեն 2022 թ. հուլիսին կամ օգոստոսին։

Նախագծի վրա աշխատելիս թարգմանչական խումբը պիտի հաշվի առներ իբան լեզվի բարբառների միջև եղած տարբերությունները։ Տարբեր շրջաններից ընտրված ընթերցողները օգնում էին թարգմանիչներին գտնել այն տարբերակը, որը հասկանալի կլիներ իբանախոս մարդկանց մեծամասնությանը։

Այս թարգմանությունը քարոզիչներին կօգնի ծառայության ժամանակ աստվածաշնչյան ճշմարտությունները ճիշտ բացատրել։ Օրինակ՝ անցյալում դժվար էր բացատրել Հովհաննես 4։24-ը. «Ովքեր ծառայում են նրան [Աստծուն], պիտի ծառայեն ոգով և ճշմարտությամբ»։ Իբան լեզվով նախկին թարգմանություններում «ոգի» բառը սխալ էր թարգմանված և կրում էր «մահացածի հոգի» իմաստը։ Այդ պատճառով հետաքրքրվողների համար դժվար էր հասկանալ, թե ինչպես պետք է երկրպագել Աստծուն։

Այս թարգմանության մասին խոսելիս թարգմանիչներից մեկն ասաց. «Մեր լեզվով այս թարգմանության առկայությունը ցույց է տալիս, թե որքան մեծ է Եհովայի սերը բոլոր մարդկանց հանդեպ»։

Աղոթում ենք, որ այս թարգմանության շնորհիվ ավելի շատ իբանախոս մարդիկ հասկանան Աստվածաշունչը, մոտենան Աստծուն և գովաբանեն Եհովային (Սաղմոս 117։1