Անցնել բովանդակությանը

Մասնաճյուղի ներկայիս շենքերը Լիլոնգվեում (Մալավի)։ Առջևի պլանում (ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ վերևի ձախ անկյունից). եղբայր Բիլ Մքլաքին՝ Մալավիի մասնաճյուղի առաջին ծառայողը։ Իշխանությունները առգրավում են մասնաճյուղի շինությունները (1967 թ.)։ Այսօր մի քույր ուրախությամբ մասնակցում է քարոզչական գործին

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 2023
ՄԱԼԱՎԻ

Մալավիի մասնաճյուղի հիմնադրման 75-ամյակը

Անսասան ոգու հիշարժան պատմություն

Մալավիի մասնաճյուղի հիմնադրման 75-ամյակը

2023 թ.-ին լրացավ Մալավիում Եհովայի վկաների մասնաճյուղի 75-րդ տարեդարձը։ Առաջին մասնաճյուղը հիմնվել է 1948 թ.-ին Բլանթայր քաղաքում։

Մինչ այդ Մալավիում Եհովայի վկաների գործունեությունը կազմակերպում էր Հարավաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղը։ 1930-ականների սկզբին Մալավիում ծառայող եղբայրների ու քույրերի թիվը կայուն աճ էր գրանցում։ 1934 թ.-ին կար 28 քարոզիչ, իսկ 1948 թ.-ին նրանց թիվը գերազանցեց 5 600-ը։ Քանի որ Վկաների թիվն աճում էր, 1948 թ. սեպտեմբերի 1-ին Բլանթայր քաղաքում՝ մի փոքրիկ վարձակալված բնակարանում, բացվեց առաջին մասնաճյուղը։ Այս գրասենյակը գործեց այնքան ժամանակ, մինչև 1958 թ.-ին իր դռները բացեց մոտակայքում կառուցված Բեթելի նոր շինությունը։

Ձախ կողմում՝ չիչևա և չիտումբուկա լեզուների թարգմանիչները՝ Մալավիի մասնաճյուղի շենքի առաջ (1958 թ.)։ Նրանց թվում է Բասթոն Նյիրենդան (վերցված է շրջանի մեջ), ով այժմ ծառայում է որպես Մալավիի մասնաճյուղի կոմիտեի անդամ։ Աջ կողմում՝ 80-ամյա Բասթոնն ու նրա կին Վիոլետը՝ այսօր

Տասը տարի էլ չէր անցել, երբ 1967 թ. հոկտեմբերին, Մալավիի իշխանությունները արգելք դրեցին Եհովայի վկաների գործունեության վրա։ Դրա հետևանքով մասնաճյուղի շինությունները առգրավվեցին։ Չնայած դրան՝ Մալավիի եղբայրները շարունակեցին ողջ երկրով մեկ կազմակերպել քարոզչական գործը և հոգ տանել հավատակիցների մասին։ Եհովայի վկաները իրենց քրիստոնեական չեզոքությունը պահպանելու պատճառով գրեթե 26 տարի սարսափելի հալածանքներ կրեցին և անասելի բռնության ենթարկվեցին։ Այդ ընթացքում մեր եղբայրներն ու քույրերը բանտարկվում էին, կտտանքների ենթարկվում և նույնիսկ սպանվում։ Որոշ հավատակիցներ որոշեցին փախչել մոտակա երկրներ, այդ թվում՝ Մոզամբիկ, Զամբիա և Զիմբաբվե։

Եղբայրներն ու քույրերը չիչևա լեզվով Աստվածաշնչի վրա հիմնված նյութեր են թարգմանում

1993 թ. օգոստոսի 12-ին արգելքը վերջապես հանվեց։ Հաջորդ երկու տարիների ընթացքում Զամբիայի եղբայրները, ովքեր արգելքի ընթացքում՝ մի քանի տարի շարունակ, հոգ էին տանում Մալավիում մեր գործունեության մասին, օգնեցին կազմակերպչական հարցերում։ Հետո եղբայրները երկու տուն գնեցին Լիլոնգվեում, որոնք ծառայելու էին որպես Մալավիի նոր մասնաճյուղ։ 1994 թ.-ին Կառավարիչ մարմինը հավանություն տվեց հարմարավետ տարածք գտնելու ծրագրին, որտեղ հնարավոր կլիներ կառուցել Բեթելի նոր շինությունները։ 2001 թ. մայիսի 19-ին այս մասնաճյուղի շենքերի նվիրման ծրագրին ներկա էին ավելի քան 2 000 եղբայրներ ու քույրեր, որոնցից շատերը հավատարմորեն դիմացել էին տասնամյակներ տևած հալածանքին։ Նվիրման ծրագրին ներկա էր Եղբայր Տրոֆիմ Նսոմբան, ով արգելքի ընթացքում ծառայել էր որպես շրջանային վերակացու։ Անդրադառնալով մասնաճյուղի նոր շենքերին, ինչպես նաև Մալավիում գրանցված հոգևոր աճին՝ եղբայր Նսոմբան ասաց. «Եհովայի այս օրհնությունները հոգևոր առումով հարստացրել են ինձ ու կնոջս։ Ասես երազում լինենք»։

Այսօր Մալավիի 1 924 ժողովներում ծառայում են ավելի քան 109 000 եղբայրներ ու քույրեր։ Այդ թիվը ներառում է Մալավիի Լիլոնգվե քաղաքում գտնվող մասնաճյուղի 225 ծառայողներին, ովքեր հոգ են տանում, որ աստվածաշնչյան հրատարակությունները թարգմանվեն 7 լեզուներով։

Այսօր Մալավիում հավատարմորեն ծառայող 109 000 հավատակիցներից մի քանիսը

Աղոթում ենք, որ Եհովան շարունակի օրհնել Մալավիի մեր սիրելի եղբայրներին ու քույրերին, ովքեր «երաշխավորել են իրենց իբրև Աստծու ծառաների»՝ դիմանալով երկար տարիների հալածանքին (2 Կորնթացիներ 6։4