Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 11, 2021
ՄԱԼԱՎԻ

«Մատթեոս» գիրքը լույս է տեսել մալավիական ժեստերի լեզվով

«Մատթեոս» գիրքը լույս է տեսել մալավիական ժեստերի լեզվով

2021 թ. օգոստոսի 8-ին Մալավիի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Մարկ Հոթքինսոնը հայտարարեց մալավիական ժեստերի լեզվով «Աստվածաշունչ. Մատթեոսի Ավետարանը» գրքի լույսընծայման մասին։ Սա Աստվածաշնչի գրքերից առաջինն էր, որ լույս տեսավ այս լեզվով։

Այս հայտարարությունն արվեց նախապես ձայնագրված ելույթում, որը հեռարձակվեց մասնաճյուղի տարածքի հոգածության տակ գտնվող բոլոր ժողովներին։ Ծրագիրը նաև հեռարձակվեց տեղի հեռուստատեսությամբ և ռադիոյով։

Ժեստերի լեզվով առաջին ժողովը կազմավորվել է 2005 թ.-ին Լիլոնգվեում։ 2009 թ.-ին մեր հրատարակությունները սկսեցին թարգմանվել մալավիական ժեստերի լեզվով, և այդ լեզվով արդեն առկա է 34 հրատարակություն։ Այժմ կա հինգ թարգմանչական խումբ, որոնցում ծառայում է 21 թարգմանիչ։

Խուլ թարգմանիչներից մեկը, որն աշխատել էր այդ նախագծի վրա, հետևյալն ասաց. «Աստվածաշնչյան համարներից միայն մեր հրատարակություններում մեջբերված համարներն էինք թարգմանում, սակայն այժմ օգուտներ կքաղենք ամբողջ Աստվածաշնչից, քանի որ անձնական ուսումնասիրության և ծառայության ժամանակ կտեսնենք այդ համարների համատեքստը»։

Թարգմանության պարզության մասին վկայում է Մատթեոս 22։44 համարը։ Թարգմանիչներից մեկն ասում է. «Աստվածաշնչի այլ թարգմանություններում այս համարում գրված է՝ «Տերն ասաց իմ Տիրոջը», ինչի պատճառով ոմանք կարծում էին, որ Եհովան և Հիսուսը նույն անձնավորությունն են։ Իսկ մեր թարգմանության մեջ հստակ երևում է, որ Հիսուսի հետ խոսողը Եհովան էր»։

Մենք աղոթում ենք, որ այս նվերը ամրացնի Մալավիի մեր հավատակիցների փոխհարաբերությունները Եհովայի՝ «ամեն կատարյալ նվեր» տվողի հետ (Հակոբոս 1։17