Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 5, 2022
ՄԱԼԱՎԻ

«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել չիյաո լեզվով

«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել չիյաո լեզվով

2022 թ. ապրիլի 24-ին Մալավիի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Ֆրանկ Մեդսենը հայտարարեց, որ թվային ձևաչափով լույս է տեսել «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»։ Նախապես տեսագրված ծրագիրը հեռարձակվեց հեռուստատեսությամբ և այլ պլատֆորմներով, այդ թվում՝ JW Box-ով և JW Stream-ով, որը դիտեց ավելի քան 148 000 մարդ։ Գրքի տպագիր օրինակները հասանելի կլինեն ավելի ուշ։

Չիյաո լեզվով ամբողջ Աստվածաշունչը առկա է 2014 թ.-ից։ Սակայն այդ թարգմանությունը պարունակում է որոշ անճշտություններ, գրքում նաև բացակայում է Եհովա անունը, չնայած որ բնագրային տեքստում այն հանդիպում է հազարավոր անգամներ։

Չիյաո լեզվի թարգմանչական գրասենյակը գտնվում է Նամուերայում (Մանգոչե նահանգ)

Այդ իսկ պատճառով շատ քարոզիչների համար դժվար էր այս Աստվածաշունչն օգտագործել ծառայության ժամանակ։ Թարգմանիչներից մեկն ասում է. «Փոխարեն բացատրենք Աստծու անվան նշանակությունը, մենք ժամեր ենք ծախսում, որպեսզի մարդկանց բացատրենք, թե ինչու է այդ Աստվածաշնչում բացակայում այն»։ Օրինակ չիյաո լեզվով մի Աստվածաշնչում Մատթեոս 22։44-ը այսպես է գրված. «Տերն ասաց իմ Տիրոջը», սակայն «Նոր աշխարհ թարգմանությունը» ավելի ճշգրիտ է՝ «Եհովան ասաց իմ Տիրոջը»։

Այս նոր թարգմանության օգուտների մասին խոսելիս մեկ այլ թարգմանիչ էլ այսպես արտահայտվեց. «Քանի որ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» պարզ է ու հասկանալի, մարդիկ անմիջապես ըմբռնում են գրվածի իմաստն ու մղվում գործերի»։

Ուրախ ենք, որ այս Աստվածաշունչն այժմ հասանելի է և կօգնի չիյաո լեզվով խոսող միլիոնավոր մարդկանց իմանալ «միակ Բարձրյալի» Եհովա անունը ու մտերմանալ նրա հետ (Սաղմոս 83։18