ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2022
ՄԱԼԹԱ
Եհովայի վկաները պետական գրանցում ստացան Մալթայում
Մալթայում գրանցվեց նոր իրավաբանական անձ՝ «Եհովայի վկաները Մալթայում (JW-Մալթա)» անունով։ 2021 թ. դեկտեմբերի 28-ին JW-Մալթան ստացավ իրավաբանական անձի պետական գրանցման վկայական։ a
Եհովայի վկաները իրենց գործունեությունը Մալթայում սկսել են 1970-ականներից։ Սակայն տասնամյակներ շարունակ ժողովները գործել են առանց իրավաբանական ճանաչման, ինչի հետևանքով սեփականություն ձեռք բերելը կամ նույնիսկ բանկային հաշվեհամար բացելը դժվար է եղել։ 1994 թ.-ին Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների միությունը Մալթայում դարձավ չգրանցված ընկերություն։ Ճիշտ է, դա որոշակի իրավունքներ տվեց Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների միությանը, սակայն դրանք շատ սահմանափակ էին։ Ներկայիս գրանցումը երկրի գրասենյակին ավելի արդյունավետորեն գործելու հնարավորություն է տալիս։
Մալթայի երկրի կոմիտեի անդամ Ջո Մագրին ասաց. «Մեր հավատը շատ է ամրանում, երբ մտածում ենք, թե Եհովան ինչպես օգնեց ձեռք բերել այս իրավաբանական կարգավիճակը։ Դա հնարավոր եղավ գլխավոր մասնաճյուղի և Բրիտանիայի իրավաբանական բաժիններում ծառայող եղբայրների ջանքերով։ Մենք անչափ ուրախ ենք, որ այս նոր իրավաբանական անվամբ կարող ենք նպաստել Թագավորության գործի առաջխաղացմանն ու Եհովայի անվան փառաբանմանը»։
Ներկայումս Մալթայի 11 ժողովներում ծառայում է 800 քարոզիչ։ Նրանք ուրախ են, որ «Աստծու թագավորության» քարոզչության գործը, որը սկսել էր Պողոս առաքյալը դեռևս 2000 տարի առաջ, շարունակվում է «առանց արգելքի» (Գործեր 28։1, 30, 31)։
a Իրավաբանական անձ կարող են համարվել անհատ մարդիկ, ընկերություններ և կազմակերպություններ։