Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 2022
ՄԱՎՐԻԿԻՈՍ

Քրիստոնեական Հունարեն Գրությունները լույս են տեսել մավրիտանական կրեոլ լեզվով

Քրիստոնեական Հունարեն Գրությունները լույս են տեսել մավրիտանական կրեոլ լեզվով

2022 թ. դեկտեմբերի 17-ին Ֆրանսիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Լուի Բրենը հայտարարեց մավրիտանական կրեոլ լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ a Հայտարարությունն արվեց նախապես տեսագրված ծրագրի ընթացքում, որն ունկնդրեց ավելի քան 2 200 հոգի։ Արդեն հասանելի են Աստվածաշնչի տպագիր և էլեկտրոնային տարբերակները։

Մավրիտանական կրեոլ լեզվով գլխավորապես խոսում են Հնդկական օվկիանոսի հարավ-արևմուտքում գտնվող Մավրիկիոս կղզու բնակիչները։ Կղզին զբաղեցնում է 2 007 կմ2 (775 մղոն2) տարածք և գտնվում է Մադագասկարից 800 կմ (500 մղոն) արևելք։ 1933 թ.-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունից Վկաներ այցելեցին այս կղզի՝ իրենց հետ բերելով բարի լուրը։ 1951 թ.-ին այստեղ կազմավորվեց առաջին ժողովը, և սկսեցին հանդիպումներ անցկացվել Մավրիկիոսի պետական լեզվով՝ անգլերենով։

Մավրիտանական կրեոլ լեզվով Քրիստոնեական Հունարեն Գրությունների ևս մեկ թարգմանություն կա։ Սակայն դրանում բացակայում է Եհովա անունը։ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» մեջ Եհովա անունը հանդիպում է 237 անգամ։ Բացի այդ՝ այս թարգմանությունը աստվածաշնչյան տերմինները ներկայացնում է պարզ և հասկանալի լեզվով։

COVID-19 համավարակի ընթացքում թարգմանչական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։ Թարգմանիչներից մեկն ասել է. «Մենք մեծ ոգևորությամբ վերսկսեցինք մեր աշխատանքը։ Այն ավելի արագ ընթացավ, քան սկզբում։ Մենք նույնիսկ համավարակից առաջ դրված վերջնաժամկետից վաղ ավարտեցինք նախագիծը»։

Համոզված ենք, որ այս նոր թարգմանությունը կօգնի մեր քույրերին ու եղբայրներին ավելի մտերմանալ Եհովայի հետ և հավատարմորեն ծառայել նրան (Եսայիա 65։13

a Ֆրանսիայի մասնաճյուղի կոմիտեն վերահսկում է Մավրիկիոսում իրականացվող քարոզչական գործը։