ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 2021
ՄԵՔՍԻԿԱ
Երկրաշարժ և ջրհեղեղ Մեքսիկայում
2021 թ. սեպտեմբերի 6-ին տեղատարափ անձրևները ջրհեղեղներ առաջացրին կենտրոնական Մեքսիկայում։ Հաջորդ օրը 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ հարավային Գեռերո նահանգում և ավերածություններ առաջացրեց նաև Մեքսիկայի կենտրոնական մի քանի նահանգներում։
Տուժած հավատակիցներ
Ջրհեղեղ
61 Վկա տարհանվել է։
2 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։
68 տուն թեթևակի վնասվել է։
Երկրաշարժ
71 Վկա տարհանվել է։
12 Վկա վնասվել է։
42 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։
220 տուն թեթևակի վնասվել է։
76 տուն լրջորեն վնասվել է։
7 տուն ավերվել է։
Օգնություն աղետից տուժածներին
Ջրհեղեղ
Մեր տարհանված հավատակիցները մնում են իրենց ազգականների տանը։
Ժողովները 104 կապոց սնունդ են ուղարկել աղետից տուժածներին։
Երկրաշարժ
Տարհանվածները մնում են իրենց ազգականների կամ հավատակիցների տանը։
Վնասվածքներ ստացած եղբայրները անմիջապես բժշկական օգնություն են ստացել, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Մեր հավատակիցներից շատերի աղետի պայուսակները պատրաստ էին, երբ այս արհավիրքը տեղի ունեցավ, և նրանք միանգամից հետևեցին կառավարության տված հրահանգներին։ Շրջանային վերակացուները, համագործակցելով աղետից տուժածներին օգնելու կոմիտեի հետ, վերահսկում են իրավիճակը և հովվական այցելություններ կատարում տուժածների ընտանիքներին։ Այդ ամբողջ ընթացքում նրանք հետևում են COVID-19-ից պաշտպանվելու անվտանգության կանոններին։
Մեր քույրերն ու եղբայրները շարունակում են ապավինել Եհովային և վստահել նրա կազմակերպությանը այս դժվար ժամանակներում։ Մենք համոզված ենք, որ Եհովան հոգ կտանի նրանց մասին (Եսայիա 26։3)։