Անցնել բովանդակությանը

Բռնությունների ժամանակ հրկիզվող մեքենաները (Կուլիական)

ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 2019
ՄԵՔՍԻԿԱ

Կուլիականում տեղի ունեցած բռնությունների ժամանակ մեկ Եհովայի վկա է զոհվել

Կուլիականում տեղի ունեցած բռնությունների ժամանակ մեկ Եհովայի վկա է զոհվել

2019 թ. հոկտեմբերի 17-ին ոստիկանների, Մեքսիկայի անվտանգության ուժերի և Կուլիականի (Սինալոա, Մեքսիկա) թմրակարտելի լավ զինված անդամների միջև փոխհրաձգություն սկսվեց։ Գրեթե մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի գլխավոր փողոցները արգելափակվեցին, հրկիզվեցին մեքենաներ, և մոտակա կալանավայրից բանտարկյալները փախուստի դիմեցին։ Իշխանությունները տեղեկացնում են, որ զոհվել է առնվազն 14 մարդ։ Ինչպես հայտնում է Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղը, ցավոք, զոհվածների թվում է մեր եղբայրներից մեկը՝ Նոե Բելտրանը։

Նոե Բելտրանը և նրա երկու երեխաները

Եղբայր Բելտրանը 39 տարեկան էր և ուներ երեք երեխա։ Նա իր աշխատավայրում էր, երբ պատահական փամփուշտը խլեց նրա կյանքը։ Տեղի եղբայրներն ու քույրերը, ինչպես նաև շրջանային վերակացուն Աստվածաշնչի միջոցով մխիթարում և սփոփում են նրա կնոջը՝ Ռոսիոյին, և երեխաներին։

Կուլիականում կան 7 000-ից ավելի քարոզիչներ, որոնք ծառայում են 80 ժողովներում։ Հակամարտության ընթացքում որոշ ժողովներ միջշաբաթյա հանդիպումների և քարոզչական ծառայության հանդիպումների անցկացման հետ կապված ժամանակավոր միջոցներ ձեռնարկեցին։ Որոշ եղբայրներ ու քույրեր միջշաբաթյա հանդիպումը իրենց տներից հեռարձակմամբ ունկնդրեցին։ Շրջանային վերակացուները հոգևոր աջակցություն են ցույց տալիս բոլոր նրանց, ում վրա բռնության այս անսպասելի և սարսափելի բռնկումը այս կամ այն կերպ ազդեցություն է ունեցել։

Մենք խոր վիշտ ենք ապրում՝ լսելով եղբայր Բելտրանի ողբերգական մահվան լուրը, և աղոթում ենք Եհովային, որ շարունակի օգնել քույր Բելտրանին և նրանց երեխաներին։ Անձկությամբ սպասում ենք այն ժամանակին, երբ երկրի վրա խաղաղություն կտիրի, և վշտին կփոխարինի «մեծ ցնծությունը» (Մարկոս 5։42