ՕԳՈՍՏՈՍԻ 17, 2020
ՄԵՔՍԻԿԱ
«Հաննա» փոթորիկը հասել է Մեքսիկա
Վայրը
Մեքսիկայի Տամաուլիպաս և Նուևո Լեոն նահանգներ։
Աղետ
«Հաննա» փոթորիկը, կորցնելով իր ուժգնությունը, դարձավ արևադարձային փոթորիկ և 2020 թ. հուլիսի 26-ին շարժվեց դեպի Մեքսիկայի հյուսիս-արևելք ու մեծ ջրհեղեղների պատճառ դարձավ։
Տուժած հավատակիցներ
Նուևո Լեոն նահանգում նախազգուշական քայլեր են ձեռնարկվել, որի արդյունքում 14 ընտանիք տարհանվել է։
Տամաուլիպաս նահանգի Ռեյնոսա քաղաքում 100 քարոզիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։
Վնասներ
Նուևո Լեոն նահանգում վնասվել է 21 տուն։
Տամաուլիպաս նահանգում վնասվել է 117 տուն։
Օգնություն աղետից տուժածներին
Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղը աղետից տուժածներին օգնելու կոմիտե է կազմել։
Փոթորկից տուժած տարածքներում ծառայող շրջանային վերակացուներն ու երեցները կազմակերպել են, որ հեղեղված տները մաքրվեն և ախտահանվեն։
Նուևո Լեոն նահանգում մեր տարհանված հավատակիցների մեծ մասը վերադարձել է տուն։
Տամաուլիպաս նահանգում ժողովները սնունդ և հագուստ են տրամադրել աղետից տուժածներին։
Շնորհակալ ենք Եհովային, որ մեր եղբայրներից ու քույրերից ոչ ոք չի վնասվել այս աղետից։ Աղետից տուժածներին տրամադրված օգնությունը վառ ապացույցն է այն բանի, որ մեր երկնային Հայրը՝ Եհովան, և նրա ժողովուրդը «նեղությունների մեջ իսկույն հասնող օգնություն» են (Սաղմոս 46։1)։