ՀՈՒՆԻՍԻ 20, 2019
ՄԵՔՍԻԿԱ
Մոնտերեյ (Մեքսիկա)։ «Սերը երբեք չի վերջանում» 2019 թ. միջազգային համաժողով. հաշվետվություն
Օրերը՝ հունիսի 7–9, 2019
Վայրը՝ «BBVA Bancomer» մարզադաշտ (Մոնտերեյ, Մեքսիկա)
Լեզուները՝ անգլերեն, իսպաներեն, մեքսիկական ժեստերի լեզու
Ծրագիրը հեռարձակվել է 38 վայրերում՝ 6 տարբեր երկրներում (Գվատեմալա, Հոնդուրաս, Կոստա Ռիկա, Մեքսիկա, Նիկարագուա և Պանամա)
Ներկաների բարձրագույն թիվը՝ 39 099
Մկրտվածների թիվը՝ 393
Միջազգային համաժողովի պատվիրակների թիվը՝ 4 682
Հրավիրված մասնաճյուղերը՝ Արգենտինա, Բրազիլիա, Իսպանիա, Իտալիա, Կոլումբիա, Ճապոնիա, Միացյալ Նահանգներ, Նիդերլանդներ, Պարագվայ, Պերու և Ֆրանսիա
Հետաքրքիր դեպք. Գվադալուպեի քաղաքապետի ներկայացուցիչ Ռոբերտո Վալերոն շաբաթ օրը այցելեց համաժողովի վայր։ Այլ բաների թվում նա նշեց. «Մեր կառավարությունը ստանձնել է ժողովրդին խաղաղությամբ ու անվտանգությամբ ապահովելու պատասխանատվությունը։ Եվ դուք՝ Եհովայի վկաներդ, մեծապես նպաստել եք դրան՝ լինելով լավ քաղաքացիներ։ Ողջ քաղաքը գիտի դա»։
Մոնտերեյի միջազգային օդանավակայանում եղբայրներն ու քույրերը դիմավորում են պատվիրակներին։
Պատվիրակները ժամանում են համաժողովի անցկացման վայր։ Հետևի պլանում պատկերված է վեհապանծ Սիյա լեռը։
Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Մարկ Սանդերսոնը ներկայացնում է ուրբաթ օրվա եզրափակիչ ելույթը։
Մկրտություն՝ շաբաթ օրը։ Մի անհատ մկրտվում է համաժողովի չորս լողավազաններից մեկում։
Միջազգային պատվիրակները ուշադիր լսում են համաժողովի ծրագիրը։
Հրավիրված հատուկ լիաժամ ծառայողները համաժողովի վերջին օրը ձեռքով են անում ունկնդիրներին։
Ապոդակայից (Մեքսիկա) մի ընտանիք պաստառ է բռնել, որի վրա գրված է՝ «Մենք սիրում ենք ձեզ»։
Մի պատվիրակ տեղի քույրերից մեկի հետ քարոզում է Մոնտերեյում։
Պատվիրակները դիտում են մի պար, որն արմատներով Մեքսիկայի հյուսիսից է և կոչվում է «Պոլկա Նորտենյա»։
Քույրերը ժողովրդական պար են պարում, որը տարածված է Խալիսկո նահանգում (Մեքսիկա)։