Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 2021
ՄԵՔՍԻԿԱ

«Պամելա» փոթորկի սև գործը Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերին

«Պամելա» փոթորկի սև գործը Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերին

2021 թ. հոկտեմբերի 13-ին «Պամելա» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի ափերին։ Առաջին ուժգնության փոթորիկը հուժկու քամիների, հորդառատ անձրևների և ջրհեղեղների պատճառ է դարձել հատկապես Դուրանգո, Նայարիտ և Սինալոա նահանգներում։

Տուժած հավատակիցներ

  • Մեր եղբայրներից ու քույրերից ոչ ոք վնասվածք չի ստացել։

  • 112 քարոզիչ տարհանվել է։

  • 75 տուն թեթևակի վնասվել է։

  • 1 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։

Օգնություն աղետից տուժածներին

  • Մեր հավատակիցները նշում են, որ աղետների վերաբերյալ կազմակերպության հիշեցումների շնորհիվ լավ պատրաստված են եղել փոթորկին։

  • Տարհանվածներին օթևան են տրամադրել բարեկամներն ու հավատակիցները։

  • Սնունդ է տրամադրվել 20 քարոզիչների։

  • Երեցները հովվական այցելություններ են կատարել տուժած ընտանիքներին։

  • Աղետից տուժածներին օգնելու գործը արվել է COVID-19 համավարակից պաշտպանվելու ցուցումներին ներդաշնակ։

Տուժածներին օգնություն տրամադրելու այս գործը մեր հավատակիցների նկատմամբ ունեցած Եհովայի սիրո և հոգատարության ապացույցն է։ Իրոք որ մեր Աստված «ապաստան է նեղության օրը» (Սաղմոս 59։16