Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 23, 2021
ՄԵՔՍԻԿԱ

«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել չոլ լեզվով

«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել չոլ լեզվով

2021 թ. հունիսի 20-ին Ռոբերտ Բատկոն, ով Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի անդամ է, հայտարարեց, որ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել չոլ լեզվով։ Նախապես ձայնագրված ելույթը դիտեց մոտ 800 հոգի։

Ծրագրի ուշագրավ մասերը

  • Չոլ լեզվով հիմնականում խոսում են Մեքսիկայի հարավ-արևելքում՝ Չիապաս նահանգում։

  • Մոտ 200 000 հոգի խոսում է չոլ լեզվով։

  • Ավելի քան 500 քարոզիչ է ծառայում 22 չոլախոս ժողովներում և երկու խմբերում։

  • 3 թարգմանիչներից 27 ամիս է պահանջվել նախագիծը ավարտին հասցնելու համար։

Նախագծին աջակցած մի եղբայր ասում է. «Այս թարգմանության մեջ այնպիսի բառեր են օգտագործված, որոնք կիրառում ենք մեր առօրյա խոսքում։ Ամեն գլուխ կարդալիս մեծ հաճույք եմ ստանում»։

Մեկ այլ եղբայր էլ ասաց. «Ես կարող եմ իսպաներենով կարդալ Աստվածաշունչը, սակայն երբ այն իմ մայրենի լեզվով՝ չոլով եմ կարդում, սիրտս ջերմանում է։ Կարծես տնական ուտեստ վայելեմ»։

Մենք գիտենք, որ Աստվածաշնչի այս թարգմանությունը մեր հավատակիցներին կօգնի ավելի շատ «թաքցված գանձեր» գտնել Աստծու Խոսքում՝ Աստվածաշնչում (Առակներ 2։4, 5