Անցնել բովանդակությանը

ՄԱՐՏԻ 2, 2022
ՄԵՔՍԻԿԱ

«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել տլապանեկ լեզվով

«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել տլապանեկ լեզվով

2022 թ. փետրվարի 27-ին Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Կարլոս Կասարեսը հայտարարեց, որ տլապանեկ լեզվով լույսընծայվեց «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» էլեկտրոնային ձևաչափը։ Տպագրված տարբերակը հասանելի կլինի այս տարի՝ ավելի ուշ։ Նախապես ձայնագրված ծրագիրը դիտեց մոտ 820 հոգի։

Նախագիծը սկսվել էր 2020 թ. հուլիսին՝ COVID-19 համավարակի ընթացքում։ Թարգմանիչներից մեկն ասում է. «Թեև որոշ խնդիրներ ծագեցին, սակայն զարմանալի է, որ գործը մեկ ու կես տարում ավարտեցինք։ Առանց Եհովայի օգնության այդ ամենը հնարավոր չէր լինի»։

Տլապանեկ լեզվի թարգմանչական գրասենյակը (Տլապա, Գեռերո, Մեքսիկա)։ Թարգմանչական գրասենյակը զբաղեցնում է շինության վերին երեք հարկերը

Նոր թարգմանությունը պարզ է ու հասկանալի ժամանակակից ընթերցողներին։ Օրինակ՝ ուշադրություն դարձնենք Մատթեոս 5։3-ին։ Նախորդ թարգմանություններում այս համարը այսպես էր հնչում. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են, որ ոչնչի ընդունակ չեն առանց սուրբ ոգու» կամ «Երջանիկ են նրանք, ովքեր ոգով թույլ են»։ Իսկ «Նոր աշխարհ թարգմանության» մեջ ասվում է. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են, որ Աստծուն փնտրելու կարիք ունեն»։

Այս նոր թարգմանությունը քարոզիչներին կօգնի ավելի արդյունավետ լինել ծառայության մեջ։ Իր ելույթում եղբայր Կասարեսը նշեց. «Ամենակարող Աստված ցանկանում է, որ մարդիկ բարի լուրը լսեն իրենց մայրենի՝ առօրյա, հասկանալի լեզվով»։

Մենք ուրախ ենք տլապանեկ լեզվով խոսող մեր քույրերի ու եղբայրների, ինչպես նաև նրանց հետ «ուս ուսի ծառայելու» համար (Սոփոնիա 3։9