Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 2018
ՄԵՔՍԻԿԱ

Բնական աղետները մեկը մյուսի հետևից պատուհասում են Մեքսիկան

Բնական աղետները մեկը մյուսի հետևից պատուհասում են Մեքսիկան

Հոկտեմբերի 23-ին Մեքսիկային հարվածեց երկու բնական աղետ՝ «Վիսենտե» արևադարձային փոթորիկը և «Վիլլա» փոթորիկը։ Մեքսիկայի հարավում «Վիսենտեն» ուժգին հեղեղումների և հողազանգվածի փլուզումների պատճառ դարձավ, ինչի հետևանքով զոհվեց 11 մարդ։ «Վիլլա» փոթորիկը, ուղեկցվելով տեղատարափ անձրևներով և 193 կմ/ժ (120 մղ/ժ) արագությամբ քամիներով, պատուհասեց Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափը։ Աղետի գոտուց տարհանվեց 4 250 մարդ։

Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղը, որը վերահսկում է մեր գործունեությունը Մեքսիկայում, տեղեկացնում է, որ այս փոթորիկների հետևանքով մեր հավատակիցներից ոչ ոք չի զոհվել և մարմնական վնասվածք չի ստացել։ Սակայն Նայարիտ նահանգում 118 քարոզիչներ ստիպված են եղել լքել իրենց տները և տեղափոխվել բարձրադիր գոտի։ Սինալոայում հեղեղվել է մեկ Թագավորության սրահ և մեր եղբայրներին պատկանող մի քանի տուն։ Հինգ Վկա ընտանիքների տներ էլ հեղեղվել են Միչոականում։ Տեղի եղբայրներն ու քույրերը արդեն մաքրել են հեղեղված տներն ու Թագավորության սրահը և կատարել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները։

Մենք աղոթում ենք այս փոթորիկներից տուժած մեր հավատակիցների համար, որպեսզի նրանք շարունակեն տոկալ և մխիթարվել այն հույսով, որ շուտով այլևս ոչ մի բնական աղետ չի լինի (2 Կորնթացիներ 6:4